ՄիջազգայինՔաղաքական
Լուկաշենկօն՝ Կուրսկի շրջանում Ուկրաինայի էսկալացիայի մասին. «Ռուսաստանին զէնքի, այդ թւում՝ միջուկային զէնքի կիրառման դրդելու փորձ է»
«ԱԼԻՔ» – Կուրսկի շրջանում Ուկրաինայի էսկալացիան Ռուսաստանին զէնքի, այդ թւում՝ միջուկային զէնքի կիրառման դրդելու փորձ է։ Այս մասին յայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն: Փոխանցում է Tert.am-ը՝ «ՌԻԱ Նովոստի»-ին յղումով։
«Բելառուսա-ուկրաինական սահմանն ականապատւած է, ինչպէս երբեք, Ուկրաինայի զինւած ուժերը կը կարողանան այն անցնել միայն հսկայական կորուստներով»,- ասել է նա։
Լուկաշենկօն ասել է, որ ուկրաինական ԱԹՍ-ները մշտապէս խախտում են Բելառուսի սահմանը երկրի հարաւ-արեւելքում։
«Կուրսկի շրջանի վրայ յարձակման ժամանակ ոչ պրոֆեսիոնալներ չեն եղել։
Նրանք հաւաքւել էին ողջ մարտական գծից, նրանք հիմնականում պատերազմում արդէն ծառայած մարդիկ էին։
Ստեղծւեցին վարձկաններ, շատ հզօր ուժեր ստեղծւեցին»,- ասել է Լուկաշենկօն։