Ամբողջ աշխարհին պէտք է ցոյց տանք, որ հայը նւաստացած չէ, հայը ուժեղ է. միասին տալու ենք չարի վերջը
Սամուէլ Կարապետեանը՝ Գեղարքունիքի բնակիչներին

Մայիսի 15-ին «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան անդամները քարոզարշաւ էին իրականացնում Գեղարքունիքի մարզում։
«Ուժեղ Հայաստան» կուսակցութեան առաջնորդ եւ վարչապետի թեկնածու Սամուէլ Կարապետեանը, տնային կալանքով պայմանաւորւած, հեռահար ձեւաչափով է մասնակցել քարոզարշաւին ու ուղերձ յղել մարզի բնակիչներին։
«Շնորհակալութիւն եմ յայտնում, որ հէնց առաջին օրից մեր կողքին էք, օգնում էք մեզ ազատագրել մեր հայրենիքը մեր երկրին այսքան չարիք բերած իշխանութիւնից։ Մենք ամէն ինչ անելու ենք, որ մեր Գեղարքունիքի ժողովուրդը իրեն զգայ շատ ապահով, շատ խաղաղ, ապրի բարեկեցիկ կեանքով։ Դրա համար մենք պէտք է միասին անենք գլխաւոր քայլը՝ տանենք մեծ յաղթանակ, իսկ դրանից յետոյ տանելու ենք ուրիշ յաղթանակներ։
Յաղթելու ենք աղքատութեանը, վախը, միաւորելու ենք մեր պառակտւած ժողովրդին։ Մենք ամբողջ աշխարհին պէտք է ցոյց տանք, որ հայը նւաստացած չէ, հայը ուժեղ է, արժանապատիւ է։ Դուք պէտք է մեզ օգնէք յաղթել չարին։ Մենք միասին տալու ենք չարի վերջը։ Փոփոխութիւնը գալիս է, յաղթանակը գալիս է, ուժեղ Հայաստանը գալիս է»,-ասել է Կարապետեանն իր ուղերձում։



