Արման Թաթոյեան. «Տաւուշում յայտարարւած «սահմանազատման» գործընթացը գաղտնի է, եւ յատուկ դուրս է դրւած իրաւական մեխանիզմներով վերահսկողութիւնից»
«ԱԼԻՔ» – Տաւուշի հատւածում յայտարարւած «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգութեան ու իրաւունքների կոպիտ խախտում է: Այս մասին «Ֆէյսբուք»-ի իրէջում գրել է ՀՀ Մարդու իրաւունքների նախկին պաշտպան Արման Թաթոյեանը:
«Իրաւունքը հարմարեցւում, ծառայեցւում է քաղաքականութեանն ու քաղաքական շահերին:
Սահմանազատման եւ սահմանային անվտանգութեան հարցերի յանձնաժողովի, դրա անդամների իրաւասութիւնը որեւէ տեղ ամրագրւած չէ, յանձնաժողովի աշխատակարգը նախատեսում է միայն կազմակերպական-ընթացակարգային կանոններ։
Տաւուշի հատւածում յայտարարւած «սահմանազատումը» միջազգային պահանջների, մարդկանց անվտանգութեան ու իրաւունքների կոպիտ խախտում է: Գործընթացը գաղտնի է, եւ յատուկ դուրս է դրւած իրաւական մեխանիզմներով վերահսկողութիւնից:
Կառավարութիւնն ինքն է յայտարարում, որ սահմանազատման յանձնաժողովի կանոնակարգի նախագիծ անգամ առկայ չէ», – գրել է նա: