Հայաստան - Արցախ
ԱԱԾ նախկին տնօրէն. «Ես հաւատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին»

«ԱԼԻՔ» – Հայաստանի Հանրապետութեան Ազգային անվտանգութեան ծառայութեան տնօրէնի նախկին ժամանակաւոր պաշտօնակատար Միքայէլ Համբարձումեանը յայտարարել է, որ լինելու է Բագրատ Սրբազանի կողքին: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆէյսբուք»-ի իր էջում:
«Ես հաւատում եմ Բագրատ Սրբազանին ու լինելու եմ նրա կողքին:
Ոստիկանը թող ինձ էլ հարւածի, գիտակցելով իրաւական անխուսափելի հետեւանքը, որը լինելու է: Յայտնի փաստ է՝ իշխանութիւնը բիրտ ուժով տեւական պահել հնարաւոր չէ:
Չեմ ուզում հաւատալ, որ ուժայինների ղեկավարներն այս ամէնն, ինչ այսօր կատարւում է մեր Հայրենիքի հետ, ճիշտ են համարում ու կրկին նպաստելու են դրան…»,- գրել է նա: