Պաշտօնական Բաքուն «Զանգեզուրի միջանցք»-ը շահաւէտ է համարում տարածաշրջանի բոլոր երկրների համար
«ԱԼԻՔ» – ««Զանգեզուրի միջանցք»-ը նախագիծ է, որը Բաքուն դիտարկում է որպէս շահաւէտ բոլոր կողմերի համար»: Այս մասին յայտնել է Ադրբեջանի նախագահի յատուկ յանձնարարութիւնների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբէկովը: Հաղորդում է Tert.am-ը՝ ադրբեջանական ԶԼՄ-ներին յղումով:
«Ադրբեջանի համար այդ միջանցքը կարեւոր է, որովհետեւ այն կապ կապահովի երկրի հիմնական մասի եւ Նախիջեւանի միջեւ։ Հայաստանն իր հերթին հնարաւորութիւն կը ստանայ վերջ տալ տարածաշրջանում մեկուսացմանը։ Թուրքիան աջակցում է միջանցքի բացմանը, Ռուսաստանը եւս իր շահագրգռւածութիւնն է յայտնել: Միջանցքի բացումը նաեւ Իրանի շահերից է բխում»,- ասել է Ամիրբէկովը:
Նրա խօսքով՝ «Զանգեզուրի միջանցք»-ը նաեւ Ասիան Եւրոպային կապող այլընտրանքային երթուղի է, ուստի այն կարեւոր նշանակութիւն ունի նաեւ տարածաշրջանի միւս երկրների համար: