Արաղչին քննադատել է Եւրոպայի սադրիչ գործողութիւնն Իրանի դէմ նոր պատժամիջոցների հաստատման հարցում
«ԱԼԻՔ» – Իրանի եւ Ֆրանսիայի ԱԳ նախարարներ՝ Սէյէդ Աբբաս Արաղչին եւ Ժան-Նոէլ Բարօն քննարկել են միջուկային բանակցութիւնների եւ տարածաշրջանային իրադարձութիւնների հետ կապւած վերջին զարգացումները:
Կայացած հեռախօսազրոյցի ընթացքում, Արաղչին քննադատել է Եւրոպայի սադրիչ գործողութիւնն Իրանի դէմ պատժամիջոցների հաստատման հարցում:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նաեւ խստօրէն դատապարտել է եւրոպական երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի նիստում Իրանի դէմ բանաձեւ ներկայացնելու մասին որոշումը, եւ նշել է, որ այս քայլը կը դիտւի որպէս ակնյայտ հակադրում՝ Իրանի եւ ՄԱԳԱՏԷ-ի փոխյարաբերութիւններում ստեղծւած դրական մթնոլորտի նկատմամբ եւ աւելի կը բարդացնի հարցը:
Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծւած իրավիճակին, Արաղչին յիշեցրել է Գազայում եւ Լիբանանում Սիոնիստական ռեժիմի ագրեսիայի եւ ցեղասպան գործողութիւնների շարունակականութեան հարցում այդ ռեժիմի աջակիցների պատասխանատւութիւնը, եւ ներգրաււած բոլոր կողմերին կոչ է արել լուրջ քայլեր ձեռնարկել՝ ստիպելու ագրեսոր ռեժիմին դադարեցնելու իր յանցաւոր գործողութիւնները: