Իսլ. յեղափոխութեան առաջնորդ. «Մենք կը ստիպենք ոճրագործ Սիոնիստական ռեժիմին զղջալ այս յանցագործութեան համար»
«ԱԼԻՔ»- Սիրիայում Իրանի հիւպատոսութեան վրայ յարձակման, եւ գեներալ Զահեդիի ու նրա զինակիցների նահատակութեան կապակցութեամբ ցաւակցական ուղերձում Իսլ. յեղափոխութեան առաջնորդ այաթ. Սէյէդ Ալի Խամենէին ընդգծել է, որ ոճրագործ Սիոնիստական ռեժիմը զղջալու է այս եւ նման այլ յանցագործութիւնների համար։
«Իսլամի քաջարի եւ նւիրեալ զօրավար, գեներալ–լէյտենանտ Մոհամմադ Ռեզա Զահեդին, իր մեծանուն ռազմընկերոջ գեներալ Մոհամմադ Հադի Հաջ Ռահիմիի հետ նահատակւեցին օկուպանտ եւ եղկելի Սիոնիստական ռեժիմի յանցագործութեան հետեւանքով։ Թող Աստծոյ եւ սրբերի ողորմութիւնը լինի նրանց եւ այս դէպքի միւս նահատակների ուղեկիցը, իսկ նզովքը` օկուպանտ ռեժիմի ղեկավարութեանը։
Մեր նահատակները ողորմած Աստծուց ստացան իրենց երկարամեայ պայքարի պարգեւը, իսկ այժմ սրբերի շրջանակում օրհնւած են Աստծոյ օրհնութեամբ։
Գեներալ Զահեդին նահատակութեան էր սպասում վտանգի ու պայքարի ասպարէզում, դեռեւս վաթսունականներից։ Նրանք ոչինչ չկորցրին եւ ստացան իրենց պարգեւը, սակայն նրանց կորստի վիշտը ծանր է Իրանի ազգի, յատկապէս նրանց ճանաչողների համար։
Չարագործ ռեժիմը պատժւելու է մեր քաջարի մարտիկների ձեռքով։ Աստծոյ կամքով նրանց պիտի ստիպենք զղջալ այս, եւ նման այլ ոճիրների համար»,- ասւած է Իսլ. յեղափոխութեան առաջնորդի ուղերձում։