Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ընդդիմադիր պատգամաւորին թոյլ չեն տւել մասնակցել Հայաստան այցելած ԵԱՀԿ նախագահի հետ հանդիպմանը

Անվերջ ստի ու անվերջ վախի սրանց քստմնելի կայսրութիւնը

Երկու օր առաջ ԵԱՀԿ մամուլի ծառայութիւնը հաղորդագրութիւն տարածեց, որ պաշտօնական այցով Հայաստան ժամանող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եւրոպական հարցերի եւ առեւտրի նախարար Իեն Բորջը՝ այցի շրջանակներում հանդիպելու է նաեւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատւիրակութեան անդամների հետ:

Սա բնական է․ այսպիսին են ժողովրդավարութեան կանոնները յարգող ԵԱՀԿ արարողակարգն ու աւանդոյթը:

Այսպէս են արել Հայաստան այցելած ԵԱՀԿ բոլոր բարձր պաշտօնեանները՝ ԵԱՀԿ ԽՎ նախագահ Մարգարետա Սեդելֆելդը (2022), ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պիա Կաուման (2023), ԵԱՀԿ նախագահ, Հիւսիսային Մակեդոնիայի Արտաքին գործերի նախարար Բոյար Օսմանին (2023):

Փորձում եմ ԱԺ ԵԱՀԿ ԽՎ քարտուղարութիւնից ճշտել հանդիպման վայրն ու ժամը/ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի մշտական երեք անդամներից մէկը ես եմ/:

Տարակուսելի պատասխան եմ ստանում՝ միայն Ալէն Սիմոնեանի հետ է հանդիպելու Իեն Բորջը: Յետոյ տարածւած հաղորդագրութեան եւ ռեպորտաժի մէջ երեւում են պատւիրակութեան միւս երկու՝ իշխանական ներկայացուցիչները՝ Ս․ Խանդանեանն ու Մ․ Կարապետեանը:

Քստմնելի ասելը մեղմ է, սա վարք է՝ ժողովրդավարութեան բաստիոնի վախեցած ու նողկալի վարքը, անվերջ ստելու ու քաղաքական գողութեամբ զբաղւելու վարքը:

Ասենք թէ չհանդիպեցի եւ չասեցի այն, ինչ պիտի ասէի, այն, ինչը երբեք չէր կարող հաճոյ լինել, ասենք թէ Իոն Բորջին խաբեցիք կամ մոլորեցրիք, թէ ներկայ է ողջ պատւիրակութիւնը: Բայց դրանից իրականութիւնը չի փոխւում:

Բայց ինձ միթէ՞ կը լռեցնէք… հարթակները շատ են, առջեւում ԵԱՀԿ ԽՎ վեհաժողովն է:

Եւ, եթէ ձեզ թւում է, թէ ԱԺ հաստ պատերի ու դարպասների ներքոյ կարելի է չտեսնել ձեր սուզւող նաւը՝ սխալւում էք: Ի դէպ ձեր հէնց այս վարքն ու բարքերն են տեղ գտել միջազգային կառոյցների զեկոյցներում:

Այս ամէնը ողորմելի է, փողոցում ոհմակով ման եկող ու խաղաղ ցուցարարներ որսացող ու լռեցնող կարմիր բերետաւորներից ոչնչով չէք տարբերւում:

ՍՈՒՏ, ՎԱԽ ՈՒ ՓՈՔՐՈՒԹԻՒՆ․ ուրիշ ոչինչ:

Ի դէպ, մեզ ինչ-որ կայսրութիւնների հետ գործակցութեան մէջ մեղադրող, արեւմտամէտ քպականներին յիշեցնեմ, նոյեմբերի 9-ին Պուտինի հետ հանդիպումից յետոյ պաշտօնական Հայաստանը վերահաստատել է իր ցանկութիւնը, որ Թուրքիայի եւ Իրանի հետ ՀՀ սահմանները պաշտպանեն ռուսական սահմանապահ զորքերը:

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏԵԱՆ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր

Related Articles

Back to top button