Լիլիթ Գալստեան. «Սա միայն կոնսերւատորիայի խնդիրը չէ․ իրականում, ազգային կրթական համակարգի հակառակորդները Երկրի եւ հայ մարդու բովանդակութիւնն են աղճատում»
Սա միայն կոնսերւատորիայի խնդիրը չէ։ Թոյլ մի տւէք, որ մեզ առանձին-առանձին պարտութեան մատնեն։ Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը։
«Քանդել ամէն բան, յետոյ յայտարարել, թէ քննարկելու ենք։
Սա ձեռագիր է, պատւէր է, դաւադիր յանձնառութիւն է՝ քանդել, անապատացնել ժառանգութիւն եւ անցեալի հետ հոգեւոր կապեր, ինքնութենական կոդեր։
ԵՊՀ, Կոնսերւատորիա, Բժշկական՝ սրանք կոդային, գաղափարական խորհուրդներ/ՍԻՄՒՈԼՆԵՐ են, սոսկ շէնք չեն…
0-ական կէտը սեւեռուն գաղափար է սրանց համար…
Զարմանալիօրէն եւ նաեւ հասկանալիօրէն բոլոր քանդիչ, սկանդալային ծրագրերը ԿԳՄՍ-ից են ելնում։ Սա ծրագրային-տեսանելի եւ ուղորդւող ձեռագիր է։
Օրերս հրապարակւած, այսպէս կոչւած ԲՈՒՀ-ական կրթութեան 5 ուղղութիւնները եւ բաշխումները բազմաթիւ հարցեր են առաջացնում։
Էս քանդւող, կազմալուծւող երկրում ի՞նչ Ակադեմիական քաղաք. մեր անվտանգային կոլապսի մէջ սա ի՞նչ չհիմնաւորւած ծախս է, ի՞նչ առաջնահերթութիւն է…
Որտե՞ղ է որոշւել, թէ Հայաստանին Ակադեմիական քաղաք է հարկաւոր։ Ի՞նչ հաշւարկներ, ի՞նչ ուսումնասիրութիւն, ի՞նչ հիմնաւորում կամ ռազմավարութիւն է ընկած այդ գաղափարի տակ։
Թղթի վրայ ինչ-որ հայեցակարգ․ ովքե՞ր են այդ հայեցակարգ գրողները, ո՞ւմ պատւէրն է․ չկայ հանրային պատւէր։
Կարո՞ղ էք՝ կրթութեան որակ ու մրցունակութիւն ապահովէք։
Զուտ քաղաքաշինական իմաստով արդէն իսկ մայրաքաղաքի կոնկրետ հատւածում, Թամանեանի յղացմամբ ԵՊՀ-ի շուրջը տեղակայւած ԲՈՒՀ-երը կառուցւած են հէնց այդ՝ ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ քաղաքի կամ կլաստրի փիլիսոփայութեամբ։
Հիմա կոնսերւատորիայի շուրջն է ընդվզումը, բայց ապականւում եւ կազմաքանդւում է ողջ կրթական եւ ակադեմիական-գիտական համակարգը, տասնամեակների վաստակը, ժառանգութիւնը։
Ու ստել, ստել, ամբարոյականի վերջին վարքով ստել։
Հանրութեանը կանգնեցնել փաստի առաջ, յետոյ ասել, թէ քննարկելու ենք։ Յետոյ՝ ասել, թէ սա է ու վերջ։ Յիշէք պատմութեան դասագիրքն ու նախարարի պահւածքը։
Ոտքի կանգել, յաղթահարել նւաստացումները, վախերը, ամբիցիաները, անձնական նեղ շահերը, թշնամին արդէն վաղուց մեր տանն է. ուշքի եկէք։
Սա միայն կոնսերւատորիայի խնդիրը չէ։ Իրականում, ազգային կրթական համակարգի հակառակորդները Երկրի եւ հայ մարդու բովանդակութիւնն են աղճատում, փոխում։
Մեզանից երկիր ու հայրենիք են օտարում․ պատերազմը նաեւ ներսում է։
Մենք առանձին-առանձին պարտւում ենք, դեռ պարտւում ենք…թոյլ մի տւէք, որ մանկուրտացնեն մեզ»:
Yerkir.am