Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխէքին վառեցիք, քեզանից զզւում եմ, իմ երեխուն կարա՞ս յետ բերես. զnհւածի մայրը՝ Փաշինեանին

Զզւում եմ քեզանից, անիծւի էն օրը, որ ընտրեցի քեզ, ո՞ւր ա երեխէս, դու 15 երեխայ տարար ու կերար, վառեցիր իմ երեխուն: Այս մասին քարոզարշաւի ժամանակ ասել է որդեկորոյս մայրը՝ դիմելով Նիկոլ Փաշինեանին:
«Ես 18 տարի երեխայ պահեցի, տւեցի էս բանակին, ուր ա՞ իմ երեխէն, ինչի տարաք 15 երեխու վառեցիք: Իմ երեխէն 12:30 արթուն ա եղել, ինչքանով էիք վստահ, որ վառւել են ու դուրս չեն եկել, որ յաջորդ օրը նման յայտարարութիւն արեցիք, պատասխան տւէք, թէ ուր են այդ 15 երեխաները, ինչի սենց սեւաւոր դարձրեցիք մեզ: Ես 2 անգամ ձեզ եմ ընտրել, բայց անիծւէր այդ օրը, դուք իմ երեխայի մահւան պատճառը դարձաք, սպանեցիք 15 երեխային ու այսօր եկել էք՝ ասում էք մանկապարտէզ ենք սարքել, թոշակ ենք բարձրացրել»,- նշել է քաղաքացին:
Ի պատասխան Գեղարքունիքի մարզում հրդեհի հետեւանքով զոհւած զինծառայողի մօրը՝ Փաշինեանը նշեց, որ գործը հիմա դատարանում է, այնուհետեւ յորդորեց գնալ ընդդիմութեան հաւաքներին ու այդ ամէնն ասել, քանի-որ կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիւիստ է:
«Դէ լաւ, տիկին, հասկացանք, դրանից յետոյ կորպուսի հրամանատարը ազատւել է, տասնեակ պաշտօնեաներ ազատւել են աշխատանքից: Հիմա դրանք դատւում են, ես հասկանում եմ ծնողների յուզմունքը, բայց ինչի՞ չէք գնում ընդդիմութեան հաւաքներին, կորպուսի հրամանատարի տեղակալը հիմա ընդդիմադիր ակտիւիստ է: Ես դրանց եմ ազատել ու վռնդել բանակից, որ իրանց պարտականութիւնները չեն կատարել: Թուրքեր-մուրքեր էլ ստեղ չասէք, էդ կալուգացու վճարւած նարատիւները ստեղ չասեք ընդհանրապէս»,- նշել է նա։



