ԻրանՄիջազգայինՔաղաքական
Արաղչին եւ Լաւրովը ընդգծել են ԲՐԻԿՍ-ի կառուցողական դերը տարածաշրջանային տարաձայնութիւնների նւազեցման հարցում

Իրանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներն ընդգծել են ԲՐԻԿՍ-ի հնարաւոր եւ կառուցողական դերը տարածաշրջանի երկրների միջեւ տարաձայնութիւնների նւազեցման եւ Պարսից ծոցի շրջանում հաւաքական անվտանգութեան մեխանիզմների ձեւաւորման գործում։
Կողմերը նաեւ մտքեր են փոխանակել Արեւմտեան Ասիայի տարածաշրջանում վերջին զարգացումների եւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ընթացող բանակցութիւնների մասին։



