ՄիջազգայինՔաղաքական

Պուտին-Թրամփ հանդիպումն անպայման տեղի կունենայ

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է եւ անպայման տեղի կունենայ ժամանակի ընթացքում։ Սակայն դրան պէտք է նախորդի հսկայական աշխատանք»: Այս մասին ըստ ռուսակ ՏԱՍՍ-ի՝ լրագրող Պաուէլ Զարուբինին ասել է Ռուսաստանի Դաշնութեան նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Դա հնարաւոր է, եւ ժամանակի ընթացքում այն անպայման տեղի կունենայ: Դա անհրաժեշտ է»,- վստահ է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովի խօսքով՝ հնարաւոր է՝ Պուտին-Թրամփ հանդիպումն անհրաժեշտ կը լինի հսկայական աշխատանք կատարելուց յետոյ՝ ժամանակի ընթացքում ձեռք բերւելիք որոշ խոշոր պայմանաւորւածութիւնները պաշտօնականացնելու համար:

«Սակայն այդ ժամանակը դեռ չի եկել: Այս աշխատանքը դեռ պէտք է կատարւի»,- նշել է Պեսկովը։

Նա նաեւ անդրադարձել է ուկրաինական հակամարտութեան կարգաւորման գործընթացին՝ նշելով, որ այն մնում է երկարատեւ եւ բարդ, սակայն Վաշինգտոնում սկսում են աւելի շատ գիտակցել դրա դժւարութիւնը։

«Սա երկարատեւ գործընթաց է, այն ջանքեր է պահանջում։ Այն բարդ է։ Եւ, ամենայն հաւանականութեամբ, Վաշինգտոնում աւելի ու աւելի շատ են դա հասկանում»,- նշել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ ռուսաստանեան կողմը պատրաստ է արագ առաջընթացի եւ կարեւոր է համարում իր նպատակներին հասնելը յատուկ ռազմական գործողութեան շրջանակներում։

Պուտինի մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս է խօսել ուկրաինական կարգաւորումը հնարաւորինս շուտ խաղաղ հուն տեղափոխելու ցանկութեան մասին։ Պեսկովը յիշեցրել է, որ «Ռուսաստանի նպատակները մնում են անփոփոխ եւ հասկանալի»։

Related Articles

Back to top button