ՄարզականՄիջազգային

Ազատ ոճի շախմատի Մեծ սաղաւարտ. Լեւոն Արոնեանը նւաճեց Մեծ Սաղաւարտը

«ԱԼԻՔ» – Սուպեր գրոսմայստեր Լեւոն Արոնեանը կիրակի, յուլիսի 20-ին, Լաս Վեգասում թագադրւեց որպէս ազատ ոճի շախմատի Մեծ սաղաւարտի եւ 200,000 դոլար մրցանակային ֆոնդի յաղթող: Արոնեանը եզրափակչում 1.5-0.5 հաշւով յաղթեց գրոսմայստեր Հանս Նիմանին։ Լեւոն Արոնեանն առաջին խաղում հակառակ գոյնի փիղերով վերջնախաղում, երբ մրցակիցն ունէր մէկ զինւորի առաւելութիւն,  ամուր պաշտպանութեան հաշւին գրանցեց ոչ ոքի:

Երկրորդ խաղում, շախմատի անւանի վերլուծաբանների կարծիքով, Արոնեանը  վարպետութեան դաս անցկացրեց մրցակցի համար եւ հաւաքեց թագին տիրանալու  անհրաժեշտ միաւորը։

Հարեւան խաղատախտակում, գրոսմայստեր Մագնուս Կարլսենը երրորդ տեղի համար փլէյ-աֆում՝ գրոսմայստեր Հիկարու Նակամուրայի դէմ խաղում հասցրեց ապահովել մրցանակային ֆոնդի 100,000 դոլարը:

Արոնեանը յաղթանակը տօնում է կնոջ՝ Անիտա Այւազեանի եւ դստեր՝ Զապելի հետ։

Related Articles

Back to top button