Մհեր Մկրտչեան. «Ինչ կը լինի եթէ նիկոլենք հէնց իր առաջնորդութեամբ մտնեն Վեհարան»

«ԱԼԻՔ» – Ինչ կը լինի եթէ նիկոլենք հէնց իր առաջնորդութեամբ մտնեն Վեհարան: Ֆէյսբուքեան իր էջում նման հռետորական հարց է բարձրացրել ճանաչւած ռեժիսոր Մհեր Մկրտչեանը։
Նա մասնաւորապէս նշել է. «Կասկադ կոֆէ խմելու տեղ չի լինի:
Գիւղերում, բեսեդկէքում ու ձորերում խորովածի տեղ չի լինի:
Գիշերային ակումբներում՝ կապոյտ մազերով տղաներով եւ աղջիկներով լցւած՝ ուռելու ազատ տեղ չի լինի:
Շինարարները բետոնը թափելուց յետոյ օրւայ աշխատավարձով բախտը կը փորձեն Վիվառոյով:
Չէ, բացառութիւններ կը լինեն: Արժանապատւութիւնը երբ կայ՝ չի ընտրում մասնագիտութիւն կամ մազերի գոյն: Աւելին՝ թւարկածից ոչ ոք երբեւիցէ իր վրայ հաւատք, արժէքներ ու պետականութիւն պահպանելու պարտաւորութիւն չի վերցրել: Դա միշտ եղել է ընդդիմութեան օրակարգի մէջ:
Թւարկած մարդկանց, ինչպէս եւ ազգի շատ ակտիւ եւ հայրենասէր մասը՝ բոլորը կը սպասեն ընդդիմութեան ՔԱՅԼԻՆ: Վարակիչ քայլին:
Իսկ ինչ կանի ընդդիմութիւնը՝ լինի դա հին, արդէն մաշւած, կամ նոր ձեւաւորւող… Կարծում եմ՝ ՈՉԻՆՉ:
Ես երջանիկ կը լինեմ եթէ սխալւեմ ու չեմ ամաչի ներողութիւն խնդրել չհաւատալու, կասկածելու, քննադատելու համար: Այլկերպ՝ Հայաստանը ծախում են բոլորը»:
Յիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինեանը կրկին գրառումներ էր արել՝ ուղղւած կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Դրանցից մէկում, նա, մասնաւորապէս, նշել է. «Կտրիճ Ներսիսեանը պէտք է ազատի Վեհարանը։ Վեհարանը վեհի՛։
Յ․ Գ․ – Ապրէք աղօթքով, պահեցողութեամբ, ծոմապահութեամբ եւ պատրաստւէք Մեծ հոգեւոր հանդիպման Էջմիածնի կենտրոնական հրապարակում»։