Հայաստան - ԱրցախՄիջազգայինՔաղաքական

Էրդողան. ««Զանգեզուրի միջանցք»-ը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի եզրափակիչ քայլն է»

«ԱԼԻՔ» – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսպէս կոչւած «Զանգեզուրի միջանցք»-ի բացումը համարել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղութեան համաձայնագրի եզրափակիչ քայլը: Ինչպէս հաղորդում է News.am-ը՝ ռուսական ՏԱՍՍ-ին յղումով՝ այս մասին նա յայտարարել է Նիւ Եօրքում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս ինքնաթիռում գտնւող լրագրողների հետ զրոյցում:

«Մենք յուսով ենք, որ շուտով կայուն խաղաղութիւն կը հաստատւի Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ, ինչին Թուրքիան սրտանց աջակցում է։

«Զանգեզուրի միջանցք»-ի բացումն այս համաձայնագրի եզրզփակիչ քայլն է։

Մենք ցանկանում ենք, որ այս ճանապարհին դրական որոշումներն ընդունւեն առանց յապաղելու»,- յայտարարել է Էրդողանը՝ յաւելելով, որ «Զանգեզուրի միջանցք»-ը ռազմավարական միջանցք է, որը կը համապատասխանի բոլոր կողմերի, յատկապես Ադրբեջանի, Հայաստանի եւ Իրանի շահերին։

Թուրքիայի նախագահը չի բացառել, որ Բաքւի եւ Երեւանի միջեւ լիարժէք խաղաղութեան համաձայնագրի կնքումից յետոյ Թուրքիան կարող է բացել Հայաստանի հետ սահմանը։

«Ինչո՞ւ չդիտարկել այս (սահմանի բացման-ԽՄԲ.) հարցը։ Մենք արդէն ամէն ինչ ասել ենք Փաշինեանին  այս մասին։ Հիմա մենք պէտք է ամէն ինչ անենք խաղաղութեան համար»,- ասել է նա:

Related Articles

Back to top button