Հայաստան - Արցախ

Փաշինեանը բացել է իր «իրական Հայաստանի» փակագծերը

ՔՊ-ի Հանքաւանի ժողովի ժամանակ Փաշինեանը բացել է իր «Իրական Հայաստան»-ի փակագծերը, որից պարզ է դարձել, որ նա դրա ներքոյ փորձում է կեանքի կոչել Ալիեւի հետ պայմանաւորւածութիւնները՝ ՀՀ տարածքների վերաբերեալ պահանջները։ «Իրական Հայաստանի գաղափարախօսութիւնը հետեւեալն է, երբ ժողովուրդն ասում ա՝ լսեք, չենք ուզում այլեւս մաքառել, գոյատեւել, տառապել, չենք ուզում զոհաբերւել, ուզում ենք ուղղակի ապրել։

Եւ ժողովրդի ուղերձն իր էլիտաներին եւ մեզ՝ որպէս կառավարող մեծամասնութեանը, հետեւեալն է. կարո՞ղ էք ստեղծել պայմաններ, որ ուղղակի ապրենք, պարզապէս ապրենք»,- ասել է նա՝ իւրայիններին հասկացնելով, որ ինչ ուզի Ալիեւը, տալու եմ, որ ապրենք, վայելենք իշխանական բարիքները։

Ոմանք գլխի են ընկել նրա ասածի իրական իմաստը, սկսւել է հարցերի տարափ՝ սահմանազատման, տարածքային զիջումների մասին: Նա յստակ պատասխաններ չի տւել՝ կրկնելով, որ Ադրբեջանն ինչ ուզի, տալու ենք, որ պատերազմ չսկսւի։

Չնայած ՔՊ-ականները չեն համարձակւել առճակատման գնալ, բայց ակնարկել են, որ չի կարելի ամէն ինչ զիջել, մանաւանդ որ դա խաղաղության երաշխիք չէ, սակայն ժողովից յետոյ խմբերով ակտիւ քննարկել են, որ այս ամէնից վատ հոտ է գալիս՝ եթէ Տաւուշը մարսեցինք, չի նշանակում, որ Տիգրանաշէնը կամ Ջերմուկն էլ ենք մարսելու:

«Հրապարակ»

Related Articles

Back to top button