Կարինէ Նալչաջեան. «Ինչքան էլ Փաշինեան Նիկոլը գոռա՝ խաղաղութիւն, մարդիկ հասկանում են՝ ում հետ գործ ունեն»

«ԱԼԻՔ» – «Ինչքան էլ Փաշինեան Նիկոլը գոռա, որ դէպի խաղաղութիւն ենք գնում, մարդիկ հասկանում են՝ ինչ աշխարհում են ապրում, ում հետ գործ ունեն, եւ ինչպէս ասում են՝ մեր ժողովրդի տառապանքը փորձ ունի»,- 168TV-ի «Ռեւիւ» հաղորդման ընթացքում ասել է հոգեբան Կարինէ Նալչաջեանը:
«Մարդիկ չեն հաւատում խաղաղութեան կեղծ քարոզին: Դա ոչ թէ խաղաղութիւն է, այլ ժողովրդին կամովին դէպի ինքնասպանութիւն տանելու գործընթաց է: Եթէ Փաշինեան Նիկոլի եւ իր խմբակի թիկունքում կանգնածներին յաջողւեց դարակազմիկ խաբէութիւն Հայաստանի համար կազմակերպել եւ մեր երկիրը գցել այս ծուղակի մէջ, որի մէջ մենք գտնւում ենք, արդէն դա հնարաւոր չէ: Խաղաղութիւնը շատ լաւ բան է, մենք բոլորս երազում ենք խաղաղութեան մասին, բայց եթէ խաղաղութիւն ասելով՝ քեզ տանում են նոր աւերածութիւններ, նոր արիւն, ուրեմն՝ այդ խաղաղութեանը հաւատալը նման է ինքնասպանութեան: Եթէ մեր երկրի համար այս կեղծ խաղաղութիւնն ուղղակի կործանարար է, սա վերջին հարւածն է զոհին, օրւայ իշխանութիւնների համար այդ խաղաղութեան քարոզը փրկօղակ է, որովհետեւ միայն խաղաղութիւն խոստանալով կարող են իրենց իշխանութիւնը դեռեւս պահպանել»,- ասել է նա:
Կարինէ Նալչաջեանն անդրադարձել է նաեւ Չինաստանում Փաշինեանի տիկնոջ ջերմ լուսանկարներին Էրդողանի եւ Ալիեւի տիկնանց հետ:
«Բաջիների հանդիպում էր: Երեք բաջիների հանդիպում, որոնք ունեն նոյն նպատակները, գնում են նոյն ճանապարհով, իրարից գոհ են, նոյնիսկ այն աստիճանի, որ շատերն են նկատել Մեհրիբանի դէմքի զարմանքը, թէ՝ էս ի՜նչ գանձ է մեր ձեռքում յայտնւել, որ նոյնիսկ չէին էլ երազի»,- եզրափակել է հոգեբանը: