Դոկտ. Ահմադ Քազեմիի ելոյթը Իրանի եւ Ռուսաստանի փորձագէտների համատեղ խորհրդաժողովում. «Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան հնարաւորութիւններն ու անհրաժեշտութիւնները տարածաշրջանային նոր կարգի անցման լոյսի ներքոյ»
«ԱԼԻՔ», ՀԱՏԻՍ – Իրանի «Կառավարման եւ քաղաքականութեան վերլուծական կենտրոն»-ի (GPTT) եւ Ռուսաստանի «Արտաքին յարաբերութիւնների խորհրդի վերլուծական կենտրոն»-ի (RIAC) փորձագէտներն օգոստոսի առաջին կէսին, Թեհրանում կայացած խորհդրաժողովի շրջանակներում, քննարկել են երկու պետութիւններին յուզող խնդիրները կապւած տարածաշրջանային նոր կարգի անցման, ինչպէս նաեւ տնտեսական երթուղիներով պայմանաւորւած հակամարտութիւնների էութիւնը:
Մինչ այս պահը շատ բան պարզ չէ ռուս փորձագէտների ելոյթների մասին, սակայն, դոկտ. Ահմադ Քազեմին իր պաշտօնական կայքում հրապարակել է իր ներկայացրած ելոյթի հիմնական թէզերը:
Դոկտ. Քազեմին իր ելոյթի սկզբում նշել է, որ այս հանդիպումն անց է կացւում մի իրավիճակում, երբ որոշ արտատարածաշրջանային դերակատարների միջամտող քաղաքականութեան արդիւնքում Կովկասում ու Կենտրոնական Ասիայում արեւմտեան կարգը հաստատելու կամքով, այդ էլ ներտարածաշրջանային որոշ դերակատարների համագործակցութեան տեսքով, աճել են տարածաշրջանի պատմական միջուկին (հարթլանդ) մաս կազմող Իրանի եւ Ռուսաստանի դէմ սպառնալիքները:
Միջազգային իրաւունքի աւագ փորձագէտը յաւելել է, որ անխուսափելի է դարձել նաեւ Թեհրան-Մոսկւա համագործակցութեան անհրաժեշտութիւնն ու հնարաւորութիւնների օգտագործումը ժամանակի հրատապութեան առումով։
Փորձագէտը նշել է, որ իր ելոյթի համար ընտրած խորագիրը՝ «Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան հնարաւորութիւններն ու անհրաժեշտութիւնները Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում՝ տարածաշրջանային նոր կարգի անցման լոյսի ներքոյ» խնդրի մասին յիշեցնելու համար է:
Նա անցում կատարելով Խորհրդային Միութեան փլուզմանը յաջորդած ժամանակաշրջան, յիշեցրել է, որ Կովկասն ու Կենտրոնական Ասիան միշտ եղել են Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութեան կարեւոր հարթակները, որի (արդիւնաւէտ) օրինակներն են Տաջիկստանում քաղաքացիական պատերազմի դադարեցումն ու ազգային հաշտեցումը, Կասպից ծովում բազմաթիւ համագործակցութեան համաձայնագրերը, 1994-ի հրադադարը Ղարաբաղեան պատերազմում, Աֆղանստանից ծայրայեղականութեան վտարումը եւ վերջապէս դէպի Կովկաս ՆԱՏՕ-ի ընդլայնմանը դիմակայելու փաստը:
«Սակայն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայի քաղաքական եւ անվտանգային հաւասարումներում նկատելի են հիմնարար փոփոխութիւններ, վերջին չորս տարիների ընթացքում՝ 2020 եւ 2023 թւականների երկրորդ եւ երրորդ ղարաբաղեան պատերազմների եւ ուկրաինական պատերազմի (2022) հետեւանքների ազդեցութեան տակ»,- ընդգծել է փորձագէտը։
Արցախի մասին նա յաւելել է, որ բազմաթիւ ապացոյցներ կան, որ ղարաբաղեան երկրորդ պատերազմը՝ Ադրբեջանի Հանրապետութեան «զաւթւած» համարւող տարածքները վերադարձնելու ծրագրի քողի ներքոյ, ՆԱՏՕ-ի որոշ տէրութիւնների եւ Անգլիայի գլխաւորութեամբ միջազգային նախագիծ էր՝ տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխութիւններ իրականացնելու նպատակով: «Նպատակը Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արեւմտեան կարգերի հաստատումն ու այդ շրջաններից Իրանի եւ Ռուսաստանի վտարումն է։ Եւ ինչքան աւելի ենք հեռանում 2020 թւականից, Անգլիայի եւ Իսրայէլի ռեժիմի վրայ կենտրոնացած ՆԱՏՕ-ի շարժն աւելի ակնյայտ է դառնում՝ տարածաշրջանում Իրանին ու Ռուսաստանին թուլացնելու նպատակով»,- կարեւորել է փորձագէտը:
Նա յաւելել է, որ Կովկասը եւ Կենտրոնական Ասիան այն աշխարհագրական շրջաններն են, որտեղ սահմանակից են բազմաբեւեռ կարգերին աջակցող երեք կարեւոր տէրութիւնները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: «Հաշւի առնելով այս տարածաշրջանների աշխարհաքաղաքական, տարանցման եւ էներգետիկ հաղորդակցութիւնների, առեւտրային, քաղաքակրթական եւ սոցիալական կարողութիւնները՝ ցանկացած արեւմտեան կարգերի հաստատումը ծառայելու է Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ ճգնաժամային նոր օջախների ձեւաւորմանը»,- նշել է դոկտ. Քազեմին:
Հաշւի առնելով Անգլիայի եւ Իսրայէլի ռեժիմի վրայ կենտրոնացած արտատարածաշրջանային դերակատարների շարժը՝ Բաքու-Անկարա համագործակցութեան ամրացմամբ, ինչպէս նաեւ 2018 թւականից այս կողմ, իր արեւմտամէտ արեւելումով Նիկոլ Փաշինեանի կառավարութեան ձեւաւորումը, կարելի է հետեւեալ կերպ թւարկել տարածաշրջանում անգլօ-սիոնիստա-թուրքական ճակատի կարեւորագոյն նպատակները, որոնք համարւում են ընդհանուր սպառնալիքներ՝ Իրանի եւ Ռուսաստանի համար.
– Տարածաշրջանում ոչ-ռուսական, ոչ-իրանական եւ ոչ-տեղական՝ օտարածին կարգերի հաստատում՝ հիմնւած անգլօ-սաքսոնական ձեւաչափի վրայ, որը նպատակ ունի աջակցելու տարածաշրջանում բրիտանական ստեղծած պանթուրքիզմին եւ էթնիկ խռովութիւնների ծագմանը:
– Բրիտանական պանթուրանիզմի վերածումը «թուրքական աշխարհ» մոդելի՝ որպէս ճնշման լծակ Իրանի, Ռուսաստանի եւ Չինաստանի դէմ: Ինչպէս նաեւ Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան հաւասարումներն «Թուրքական կառավարութիւնների կազմակերպութեան» միջոցով խախտելը, կամ՝ ՆԱՏՕ-ի տարածաշրջան ներխուժումն՝ ի դէմս «թուրքական ՆԱՏՕ-ի» գաղափարի:
– ՆԱՏՕ-ի «Թուրանի միջանցք» դաւադրութեան իրականացումը Հայաստանի հարաւում՝ «Զանգեզուրի միջանցք» կոչւող կեղծիքի քողի տակ, որը մէկ այլ կեղծ երեւոյթի՝ այսպէս կոչւած «թուրքական աշխարհ»-ին կապելու եւ արդիւնքում՝ Ուկրաինայի պատերազմի պատճառով Ռուսաստանի տարանցիկ խոչընդոտներն օգտագործելու վաղեմի երազանքին է մօտենում: Միեւնոյն ժամանակ Մոսկւային առաջարկելով տարանցման եւ էներգառեսուրսների փոխանցման ոլորտում տակտիկական զիջումներ։
Ջորջ Բուշ կրտսերի Վրաստան կատարած այցից եւ նրա աջակցութիւնից յետոյ, ՆԱՏՕ-ի հետ Կովկասի երկրների համագործակցութեանը յաջորդեցին Հիւսիսատլանտեան դաշինքի միւս ծրագրերն, այդ թւում՝ «Գործընկերութիւն յանուն խաղաղութիւն»-ը, կամ Եւրատլանտեան համագործակցութեան խորհրդին եւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին մասնակցելը:
Դոկտ. Քազեմին յիշեցնելով հիբրիդային տակտիկական ճնշումների մասին, նշել է, որ միեւնոյն ժամանակ, պէտք է ուշադրութիւն դարձնել նաեւ այլ ընդհանուր սպառնալիքների եւ դրանք թւարկել՝ հետեւեալ կարգով.
– Էներգետիկ հաւասարումների քաղաքականացում, հիմնւած՝ Իրանին ու Ռուսաստանին էներգետիկ եւ տարանցիկ ծրագրերից բացառելու վրայ (համահունչ ամերիկեան քաղաքականութեանը՝ առանց Իրանի եւ Ռուսաստանի, որին հետեւում են Քլինտոնի ժամանակաշրջանից սկսած):
– Ամերիկեան «անդրկասպեան» պլանի իրականացումը եւ Կասպից ծովի յատակով էներգատարների անցկացումը եւ նախագծի բնապահպանական աղէտն ու սպառնալիքները:
– ԱՄՆ ռազմական կենսաբանական լաբորատորիաների գործունէութիւնը Կովկասի երեք երկրներում՝ Կենտրոնական Ասիայի որոշ երկրների կողքին:
– Այս նպատակներին ու շարժերին զուգահեռ Իսրայէլի ռեժիմը, Իլհամ Ալիեւի կառավարութեան աջակցութեամբ եւ Ադրբեջանի Հանրապետութեան սպառազինութեան կարիքների շուրջ 70 տոկոսը ապահովւելով, իր գործակալներին տեղակայում է այդ երկրի որոշ բազաներում, ստեղծելով տարածաշրջանային կիբերանվտանգութեան եւ հետախուզական կենտրոններ, Ուկրաինայի եւ տարածաշրջանի այլ երկրների հրեաներին հաւաքագրում եւ բնակեցումն Ադրբեջանի Հանրապետութիւնում: Այսպիսով տասնեակ այլ գործողութիւններով՝ Բաքուն սիոնիզմի տարածաշրջանային բազայի վերածելու փորձ է արւում:
«Անգլօ-սաքսոնական կարգի հիման վրայ այս սպառնալիքների առաջնագծում են Բաքուն եւ Անկարան։ Փաշինեանի արեւմտեան մօտեցմանը զուգահեռ՝ 2020 թւականի պատերազմից յետոյ Ադրբեջանի Հանրապետութեան պահւածքը վկայում է Բաքւի հիմնական դերի մասին այն գործընթացում, որն Արեւմուտքն անւանում է Ռուսաստանի վտարում Կովկասից։ Այս դերը Բաքւի աւանդական մօտեցման շարունակութիւնն է, որն արդէն իսկ դրսեւորել էր ռուս խաղաղապահների հեռացմամբ, Կաբալայի բազայում ռուսական ռազմական ներկայութեան դադարեցմամբ եւ տարածաշրջանում արեւմուտքանպաստ համաձայնագրերի հաստատման գործում առաջատար դիրքեր զբաղեցնելով:
Ուկրաինական պատերազմի հէնց սկզբում Իլհամ Ալիեւի Ռուսաստան կատարած այցի ժամանակ, Բաքւի եւ Մոսկւայի միջեւ ստորագրւել էր «կոալիցիա» յայտարարութիւնը, սակայն երկար ժամանակ չպահանջւեց, որ Ալիեւն ու Փաշինեանը միաւորւեց, եւ արեւմտեան ձեւաչափով «խաղաղութեան բանակցութիւնները» փոխարինելու եկաւ ռուսական ձեւաչափին:
Բաքուն արգելափակելով Լաչինի միջանցքը, 2022 թւականի սեպտեմբերին ներխուժեց հայկական տարածքներ: Կամ 2023 թւականի սեպտեմբերին՝ Ղարաբաղեան երրորդ պատերազմով, կամ Նախիջեւանի հետ հաղորդակցւելու Կալինինգրադեան մոդելը ներկայացնելով, գործնականում խախտեց «Մոսկւա-2020» պայմանագիրը եւ անհրաժեշտ առիթներ պարգեւեց Փաշինեանին՝ Մոսկւային քննադատելու եւ Հայաստանի հասարակական կարծիքը հակառուսական պահելու համար:
Իսկ Թուրքիան, ուկրաինական պատերազմի հետ միաժամանակ Մոնտրոյի պայմանագիրը կեանքի կոչելու պատրւակով, շարունակել է Ռուսաստանի վրայ ճնշում բանեցնելու ծրագիր՝ Սեւ ծովում նաեւ Կովկասում։
Այս զարգացումների ամբողջութիւնը ցոյց է տալիս, որ Կովկասում ու Կենտրոնական Ասիայում անգլօ-սաքսոնական կարգի հաստատման կողմնակիցների եւ այն իրականացնողների համար ամենակարեւոր պատրւակը Ադրբեջանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի միջեւ հաղորդակցութեան ճանապարհի խնդիրն է։
Նման իրավիճակում Իրանը հաւատարիմ է ինքնիշխանութեան, տարածքային ամբողջականութեան եւ միջազգային սահմանների սկզբունքի յարգման անհրաժեշտութեանը, եւ տարանցման ու էներգետիկայի ոլորտներում մրցակցութեան փոխարէն՝ յիշեցնում է համագործակցութեան անհրաժեշտութեան մասին, որի ապացոյցն է Իրանի տարածքի օգտագործումն աւելի քան երեք տասնամեակ, եւ այդ դերը շարունակելու իր վճռակամութեան մասին։
Ադրբեջանի Հանրապետութեան եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովւելու է «Արաքսի միջանցք»-ը։ Բնականաբար, Ռուսաստանի աջակցութիւնն այս տարանցիկ ծրագրին արդիւնաւէտ կը լինի բոլոր նշւած սպառնալիքները չէզոքացնելու գործում։
Թուրքիայի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու հետ մէկտեղ «Արաքսի միջանցք»-ը կարող է դառնալ միջազգային տրանսպորտային պլանի մի մասը, որը յայտնի է որպէս «Միջին միջանցք», իսկ ՆԱՏՕ-ն նախատեսում է հարւածել Իրանին՝ երեք երկրների միջեւ Հիւսիս-Հարաւ եւ Արեւելք-Արեւմուտք միջանցքների նախագծերը խափանելով:
Այս ռազմավարութեան հետ մէկտեղ անհրաժեշտ է Իրանի եւ Ռուսաստանի համագործակցութիւնը թւարկւող ոլորտներում.
– Կասպից ծովով ծովային եւ տրանսպորտային երթուղիների ամրապնդում՝ յատկապէս Ռաշտ-Կասպեան երկաթուղու բացման եւ այս ծովը խաղաղութեան, բարեկամութեան, համագործակցութեան եւ բարի դրացիութեան ծովի վերածելու գաղափարով։
– Չինաստանի եւ Ռուսաստանի երկաթուղային գծերի ամրապնդում դէպի Կենտրոնական Ասիա եւ Իրան, իսկ Իրանից դէպի Թուրքիա, Իրաք եւ Պարսից ծոց:
-Իրանը Ռուսաստանին կապող բոլոր չորս երթուղիների ամրապնդումը հիւսիսային եւ հարաւային միջանցքների տեսքով զերծ մնալ՝ միայն Ադրբեջանի Հանրապետութեան ուղու վրայ կենտրոնանալուց, ինչը հիմնւած է ԱՄՆ-ի մօտեցման վրայ (Պենտագոնի սպայ Մայքըլ Դորնի ծրագիր):
– Չաջակցել կեղծ «Զանգեզուրի միջանցք» նախագծին եւ արտատարածքային միջանցքի վրայ հիմնւած որեւէ այլ գաղափարի, նախընտրելով Բաքւի եւ Երեւանի հետ յարաբերութիւնները կարգաւորելու երկարաժամկէտ շահերը։
– Կովկասը Թել Աւիւի եւ Անկարայի զինանոցի վերածման դէմ աշխատել, ինչպէս նաեւ Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի թուրանիզացմանը դիմակայել՝ ամրապնդելով պատմական, մշակութային եւ քաղաքակրթական ընդհանրութիւնները այս տարածաշրջանի բոլոր ազգերի, ներառեալ էթնիկ խմբերն ու փոքրամասնութիւնները, հակազդելու համար տարածաշրջանի պատմութեան խեղաթիւրման գործընթացին:
Շանհայի համագործակցութեան կազմակերպութեան գործունէութիւնը զարգացնել որպէս տարածաշրջանում տեղական կարգի հաստատման կառուցւածքային յենասիւն, եւ տարածաշրջանում հաստատել համագործակցութեան ձեւաչափը՝ երկու տասնամեակ առաջ Իրանի կողմից առաջարկւած 3+3 մոդելի հիման վրայ:
– Կարեւորել է պէտք Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում երկու երկրների համագործակցութեան ներուժը եւ արագացնել «Իրանի եւ Ռուսաստանի միջեւ համապարփակ համագործակցութեան համաձայնագրի» ստորագրումը Իրանի 14-րդ կառավարութեան սկզբնաւորման ժամանակաշրջանում՝ Իրանի եւ Ռուսաստանի յարաբերութիւնների առաւել ամրապնդման յոյսով։