Հայաստան - ԱրցախՔաղաքական

Անդրէյ Պերլա. «Փաշինեանը չի կարող ՀՀ քաղաքացիներին ապացուցել, որ Ադրբեջանին յանձնւելը լաւ բան է»

«ԱԼԻՔ» – Ռուս քաղաքական մեկնաբան Անդրէյ Պերլան Alpha News-ի հետ զրոյցում մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից Վաշինգտոնում ձեռք բերւած Երեւանի եւ Բաքւի պայմանաւորւածութիւնների տարբեր մեկնաբանութիւնները:

Փորձագէտի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը շատ լաւ հասկանում է՝ այն, ինչ նա ստորագրել է Վաշինգտոնում եւ այն, ինչ նա պարտադրում է Հայաստանին, հսկայական հակազդեցութիւն է առաջացնում:

«Երկրի բնակչութեան մեծ մասին Փաշինեանը ոչ մի կերպ չի կարող ապացուցել, որ Ադրբեջանին յանձնւելը լաւ է, որ Ռուսաստանի հետ յարաբերութիւնները խզելը լաւ է, որ իր տարածքի մի մասը, տւեալ դէպքում Սիւնիքի մարզը, մասամբ միջազգային նախագծի համար յանձնելը լաւ է։ Դրա համար Փաշինեանը ստիպւած է այլ բան ապացուցել. որ իրականում նա բազմավեկտոր է, որ իր կողմից իրականացւող նախագիծը ձեռնտու է Հայաստանին, որ այդ նախագծով շահագրգռւած է ոչ միայն Թուրքիան, այլեւ, օրինակ, Չինաստանը։

Իսկ Ալիեւը դրա կարիքը չունի եւ, առաւել եւս, կարիք չունի Փաշինեանի հետ խաղալու։ Ալիեւը բոլորովին այլ խնդիր ունի՝ այնպէս անել, որ Փաշինեանը կատարի իր ստանձնած բոլոր պարտաւորութիւնները։

Հետեւաբար, կողքից նայելիս տպաւորութիւն է ստեղծւում, որ նրանք կարծես չեն հասկանում միմեանց: Իրականում նրանք բոլորը հիանալի հասկանում են ամէն ինչ»,- ասել է Պերլան։

Ըստ նրա՝ այն, ինչ հիմա անում է Փաշինեանը, իսկապէս կարող է յանգեցնել նրան, որ «Զանգեզուրի միջանցք»-ի գոյութեամբ շահագրգռւած կը լինեն ոչ միայն Թուրքիան, այլեւ Չինաստանը։

«Եթէ դա տեղի ունենայ, ապա մենք կը ստանանք զգալիօրէն այլ աշխարհաքաղաքական դասաւորւածութիւն, քան ունէինք մինչ այժմ»,- եզրափակել է Պերլան։

Related Articles

Back to top button