Հայաստան - ԱրցախՔաղաքական

Դուք տաքսիստներին լսէք, տաքսիստներին

կարո՞ղ է տաքսիստներ կան, որ հայերէն խօսող ադրբեջանցիներ են, լրտեսա-քարոզչական գործ են անում

ԱՆԱՀԻՏ ՈՍԿԱՆԵԱՆ

 

Տաքսիստը սկսեց խօսել, հէնց նստեցի մեքենան։ Սկզբում թւաց արցախեան առոգանութիւն ունի, բայց երբ ասաց, որ երկար տարիներ Մոսկւայում տաքսի է քշել, այդ տարբերակը կողքի դրեցի։

Մի-երկու անգամ, երեւի սխալւեց, թէ՝ Ամերիկայում … Մոսկւայի փոխարէն, բայց դէ՝ ո՞վ գիտի։ Յետոյ ասաց, որ «ազգը ազգ չի դառնայ», «ամէն ինչ շատ թանկ է», «Թուրքիայում ատամ բուժելիս հիւրանոցն էլ հետն են տալիս»։ Վերջինը, ճիշտ է չհասկացայ, բայց սպասում էի, թէ նիկոլին երբ է հերթը հասնելու։

Գովեց Սահակաշւիլուն, թուրք-ադրբեջանցիներին ընդհանրապէս բան չասաց; Ճամբէն երկար էր, ես էլ Ասադին գովեցի, որ կարողացաւ Սիրիան պահել, թէեւ լրիւ ոտքի տակ էր՝ որ երկիրը ինչ զէնք ուզում էր ցուցադրել, կամ վաճառել, կամ փորձարկել, թափում էր Սիրիայի գլխին։

Համաձայնեց, «որովհետեւ քաղաքականութիւնից բան է հասկանում Ասադը, միւսների պէս չի»։

Յետոյ էլ թէ՝ եթէ ՍԱ (Նիկոլ Փաշինեան-ԽՄԲ.) կարողանայ խաղաղութեան փաստաթուղթը ստորագրել տալ, ուրեմն «հալալ է իրեն»։ Յետոյ վախեցած, թէ պարտադրւած բացեց ՍԱ-ն՝ «մեր փռչոտը»։

Չհարցրեցի ինչն է հալալ՝ մսխածը, կերածը, երիտասարդ սերունդը, թէ՞ Արցախը։

Բայց հեծանւից, կամ խաշլամայից չխօսեց։ Երեւի չէր կարողացել կապել թանկութեան հետ, կամ էլ «հալալի» հաշւին էր գրել։

Բոլոր դէպքերում՝ ասելս ինչ է՝ նիկոլի նախընտրական քարոզարշաւը «խաղաղութեան համաձայնագիրն» է։ Սա է իր խաղաթուղթը։ Սրա մասին է անընդհատ խօսում ու ակնարկում։

Ամէն օր, երկու օրը մէկ։ Շարունակում է իր գովքը, պոռնիկի լացը, թէ՝ քիչը տալիս եմ, որ շատը փրկեմ։ Ու ես ուզում եմ, որ այն տաքսու վարորդը ադրբեջանցի լրտես լինէր։ Ոչ թէ յիմար հայ, որ հաւատում է, թէ ստորագրած թուղթը բան է փրկելու:

Կկու, կկու, յիմար կկու, քանի բան-ման ունես դեռ դու։

Panorama.am

Related Articles

Back to top button