Գեղամ Մանուկեանը՝ Փաշինեանին. «Հայրենիքը 29.800 քկմ. է, թէ՞ 2016-ին ձեր գրած Տիգրանի կառուցած քաղաքն էլ է հայրենիք»
Սեպտեմբերի 27-ին, պատերազմ սկսւելուց 2-3 ժամ յետոյ Նիկոլ Փաշինեանը բանուգործը թողած Facebook-ի իր էջում հրապարակում է իր բանաստեղծութիւնը: Այս մասին յունւարի 17-ին, ՀՀ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը եւ ընթերցեց այն.
«Տիգրանի քաղաքի լանջերին,
Հորիզոն է ծփում անսահման,
Դարեր անց մենք այստեղ ենք նորից,
Մենք կանգնած ենք հեռւին յանդիման»:
Ապա շարունակեց, «Դեռ աւելին, հրապարակում է զինտեխնիկայի տեղաշարժի վիդէօ, երբ ՊՆ-ն թախանձագին խնդրում էր քաղաքացիներին ռազմական գաղտնիք չհրապարակել: Հիմա հարց Նիկոլ Փաշինեանին. Ստեփանակերտում, որ այս բանաստեղծութիւնը կարդում էիք, պատկերացնո՞ւմ էիք, որ դա ձեր հայրենիքն է, թէ՞ մտածում էիք, որ գալու է մի օր, որ հայրենիք ու պետութիւն գաղափարները հակադրելու էք իրար»:
Yerevan.today