Մարզական

Ֆուտբոլի Ասիայի գաւաթ. Կատարը նւաճեց յաջորդ փուլի ուղեգիր

«ԱԼԻՔ» – Կատարում ընթացող ֆուտբոլի Ասիայի գաւաթի խմբային փուլում, երէկ՝ յունւարի 17-ին մեկնարկեց երկրորդ փուլը:

A խմբում կայացաւ երկու հանդիպում: Լիբանանն ու Չինաստանը խաղացին ոչ-ոքի՝ 0-0, իսկ Կատարը 17-րդ րոպէում Աքրամ Աֆիֆի խփած միակ գնադակի շնորհիւ 1-0 հաշւով պարտութեան մատնեց Տաջիկստանին:

A խմբում Կատարի հաւաքականը 6 միաւորով գլխաւորում է խմբի մրցաշարային աղիւսակը, եւ գործնականում լուծել է առաջին տեղով յաջորդ փուլ դուրս գալու խնդիրը: Չինաստանն ունի երկու միաւոր, իսկ Տաջիկստանն ու Լիբանանը՝ 1-ական միաւոր:

Այսօր՝ յունւարի 18-ին B խմբում Սիրիան կը մրցի Աւստրալիայի հետ, իսկ Հնդկաստանը՝ Ուզբեկստանի հետ:

C խմբում եւս կը կայանայ մէկ հանդիպում. Պաղեստին-ԱՄԷ: Յիշեցնենք, որ այս խմբում Իրանի հաւաքականը, ուրբաթ՝ յունւարի 19-ին ուժերը կը չափի Հոնկոնգի ընտրանու հետ:

Related Articles

Back to top button