Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գեղամ Մանուկեան. «Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշէնը գտնւել է ՀԽՍՀ սահմաններում»

«Իշխանութիւնը Ադրբեջանի հետ յարաբերութիւններում բոլոր հարցերում սկզբից շատ աւելի կոշտ դիրքորոշումների վրայ է եղել, յետոյ վերջում եկել հանգել է միայն Ադրբեջանի ուզածներին»,- իր ելոյթում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Գեղամ Մանուկեանը:

Նրա խօսքով՝ խաղաղութեան համաձայնագրում սկզբում հայկական կողմը առաջարկել է ներառել 1995-98 թթ ԽՍՀՄ ԶՈւ ԳՇ քարտէզը, իսկ վերջանական ստորագրւածի փաստաթղթում այն չկայ։

«Որովհետեւ Ադրբեջանին կոնկրետութիւն պէտք չի եղել, դրա համար էլ ոչ կոնկրետ թուղթ է նախաստորագրւել»,-ասաց ընդդիմադիր պատգամաւորը։

Անդրադառնալով կառավարութեան ճեպազրոյցների ժամանակ հայկական բնակավայրերը, մասնաւորապէս Տիգրանաշէնը ադրբեջանական անւանումներով հնչեցնելուն՝ Մանուկեանը տարակուսեց, թէ ինչու Փաշինեանը նոյն ջանասիրութեամբ չի խօսում ադրբեջանի կողմից զաւթած բնակավայրերի եւ տարածքների մասին։

«Տիգրանաշէնը տիգրանաշէցու սեփականութիւնը չէ, որ փոխհատուցման դիմաց համաձայնի, մենք էլ ասենք, իրենց գիւղից հրաժարւել են։ Տիգրանաշէնը ՀՀ բոլոր քաղաքացիների սեփականութիւնն է։ Այն առաջին հերթին Տիգրան Մելիքեանի սեփականութիւնն է, որովհետեւ Մելիքեանը զոհւել է Տիգրանաշէնի կրակակէտերը ոչնչացնելու ժամանակ եւ դրա համար իր անունով է գիւղը կոչւել»,- ասաց ընդդիմադիր պատգամաւորը։

Հիմնաւորելով, որ Տիգրանաշէնը եղել է ՀՀ-ի տարածք՝ Մանուկեանն ասաց.

«Ալմա Աթայի հռչակագրի ընդունման ժամանակ Տիգրանաշէնը գտնւել է Խորհրդային Հայաստանի սահմանների մէջ, որովհետեւ ադրբեջանական կրակակէտերը ոչնչացւել են 1990 թւականի յունւարին»։

Related Articles

Back to top button