Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ռուբէն Մխիթարեան. «Հետագայում կը ներկայացնի՝ Տիգրանաշէնը «հերոսաբար» փոխանակել է Արծւաշէնի հետ»

Գիւմրիի աւագանու անդամ Ռուբէն Մխիթարեանը գրել է․

««Տիգրանաշէնից «Քիարքի» եւ հակառակը:

«Հերոսութեան» մեխանիկան.

Սկզբից նրանք հրահրում են պատերազմ, յետոյ յայտարարում, որ «հերոսաբար» փրկել են 25-30-35.000 զինւորի կեանք:

Յետոյ տարիներով թողնում գերիներին պատանդ, որպէսզի ըստ քաղաքական նպատակայարմարութեան «հերոսաբար» ամէն տարի մի քանի հոգու վերադարձնեն:

Յետոյ յայտարարում են, որ թոշակառուին 10.000 դրամը պէտք չի ու ընտրութիւններից առաջ «հերոսաբար» բարձրացնում են բոլորի թոշակը հէնց էդքանով:

Հիմա էլ Տիգրանաշէնը Քիարքիի վերածելու ուռացրած թեման է լինելու: Յայտարարում է, որ դա մեր տարածքը չէ, որպէսզի հետագայում «հերոսաբար» ներկայացնի, որ կարողացել է այն «հերոսաբար» փոխանակել Արծւաշէնի հետ: Ուղղակի մի ԿԱՐԵՒՈՐ բան: Տիգրանաշէնի մակերեսը փոքր է Արծւաշէնից 5 անգամ»:

Related Articles

Back to top button