Հայաստան - ԱրցախՔաղաքական

Էդւարդ Շարմազանով. «Տիգրանաշէնն ու Արծւաշէնը համարժէք չեն՝ իրենց ռազմավարական առումներով. Ադրբեջանն ուղիղ մխրճւելու է Արարատի մարզ»

Ասեց՝ Արցախը Հայաստան է ու յանձնեց Արցախը, հիմա էլ՝ Արծւաշէնը մերն է ասելով, յանձնում է Տիգրանաշէնը։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդւարդ Շարմազանովը։

«Տիգրանաշէնը ՀՀ ինքնիշխան տարածքի անբաժան մասն է:

Որեւէ իրաւական հիմք մինչ օրս չի ներկայացւել, ըստ որի Տիգրանաշէնը ՀՀ տարածք չէ։

1991-ի դեկտեմբերի դրութեամբ /ԽՍՀՄ փլուզում/ Տիգրանաշէնը Հայաստանի անբաժան մաս է եղել։

Այն ՀՀ անբաժան մասն է եղել նաեւ Երրորդ Հանրապետութեան ողջ ընթացքում։

Նշել եմ, որ Հանրապետական կուսակցութեան կառավարման շրջանում երբեւէ Տիգրանաշէնի հարց չի քննարկւել։

ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսեանը հրապարակային նշել է, որ իր կառավարման շրջանում «անկլաւների հարց առհասարակ չի եղել»։

Նոր բան են մտածել. Արծւաշէնը՝ մեզ, Տիգրանաշէնը՝ Ադրբեջանին։

Սա կատարեալ անհեթեթութիւն է։

Իհարկէ, Արծւաշէնը մեր հայրենիքն է, բայց եթէ Արծւաշէնի վերադարձի գինը Տիգրանաշէնի յանձնումը պէտք է լինի, ապա Տիգրանաշէնն ու Արծւաշէնը համարժէք չեն՝ իրենց ռազմավարական առումներով: Իհարկէ, երկուսն էլ մեր հայրենիքն են, մենք ուզում ենք, որ մեր հայրենիքն ամբողջականացւի:

Սակայն եթէ այդ գինը լինելու է Տիգրանաշէնը, նշանակում է՝ Ադրբեջանն ուղիղ մխրճւում է Արարատի մարզ, ուղիղ վերահսկողութիւն է սահմանում ամբողջ մարզի նկատմամբ եւ հայ-իրանական միջպետական ճանապարհի վրայ՝ Սիւնիքը կտրելով Հայաստանի միւս հատւածներից։

Արծւաշէնի վերադարձի «կուտը» չի կարելի ուտել։

Վերադարձնո՞ղ են՝ թող վերադարձնեն ադրբեջանցիների կողմից օկուպացւած 240 քառ կմ տարածքը»,-գրել է նա։

Related Articles

Back to top button