Արտակ Զաքարեան. «ՀՀ ԱԳՆ պաշտօնեայի «բանավէճն» ուղղակի խայտառակութիւն էր. տեղեակ չէր անգամ, թէ ինչ հիմնական uպառնալիքներ են ամրագրւած ՀՀ ԱՀԾ զեկոյցում»

ՀՀ ԱԳՆ պաշտօնեայի «բանավէճն» ուղղակի խայտառակութիւն էր: Այս մասին ֆէյսբուքեան էջում գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարեանը։
«Դատարկամտութիւն, ստով ու կեղծիքով յագեցած հեքիաթասացութիւն, սպառնալիքների եւ մարտահրաւէրների նկատմամբ անադեկւատ ու անլուրջ խօսոյթ:
Որեւէ հարցի չտրւեց փաստարկւած եւ ըստ էութեան պատասխան:
Յստակ երեւաց, որ չկայ արտաքին քաղաքական օրակարգ:
Չունեն ազգային անվտանգութեան ռազմավարութիւն:
Չունեն արտաքին քաղաքականութեան սկզբունք ու առաջնահերթութիւններ:
Առաջիկայ ռեգիոնալ եւ գլոբալ զարգացումների մասին չունեն տարրական պատկերացումներ:
Տեղեակ չէր անգամ, թէ ինչ հիմնական սպառնալիքներ են ամրագրւած ՀՀ ԱՀԾ զեկոյցում:
Չկար յօդաբաշխ բացատրութիւն անվտանգութեան եւ խաղաղութեան, արտաքին ու ներքին երաշխիքների, ինչպէս նաեւ անվտանգութեան այլ կենսական բաղադրիչների մասին:
Ոչ մի խօսք էներգետիկ, պարենային, կոմունիկացիոն, տեղեկատւական եւ տնտեսական անվտանգութիւնների մասին:
ՀՀ ԱԳՆ «ղեկավարի» պատասխաններն ու հարցերը վկայում են գործող կառավարիչների ռազմավարական մտածողութիւն իսպառ բացակայութեան մասին:
Յ. Գ. – Շառլ Մորիս դէ Թալէյրանը մի առիթով ասել էր «Դաւաճանութիւնն ընդամէնը ժամանակի հարց է»։
Երբ ՔՊ-ն յայտնւեց իշխանութեան ղեկին, շատերին թւում էր, թէ աւելի լաւ վիճակում կը լինեն:
Անցաւ որոշ ժամանակ. Նիկոլի կառավարութիւնը դաւաճանեց ե՛ւ յեղափոխութեանը, ե՛ւ Արցախին, ե՛ւ ազգային արժէքներին, ե՛ւ ժողովրդավարութեանը, ե՛ւ Սփիւռքին…
Եկել է Հայաստանի հերթը: Հիմա նրանք ջերմեռանդ ոգեւորութեամբ խօսում են խաղաղութիւնից ու Հայաստանից: Իսկ, եթէ վերընտրւեն՝ կործանելու են նաեւ Հայաստանը»,-գրել է նա։



