ՄիջազգայինՔաղաքական

Ծեծկռտուք Սերբիայի խորհրդարանում. օգտագործւել են նռնակներ

«ԱԼԻՔ» – Սերբիայի խորհրդարանում մի քանի տասնեակ ընդդիմադիրներ ծեծկռտուք են սկսել իշխող կուսակցութեան ներկայացուցիչների հետ, իրար ուղղութեամբ ծխառումբեր նետել եւ բարձրացրել՝ «Սերբիան ոտքի կը կանգնի, երբ վարչակարգը տապալւի» գրութեամբ պաստառ։ Այս մասին հաղորդել է yerevan.today-ը:

Քաոսի պատճառ է դարձել Կրթութեան մասին օրէնքում կատարւած փոփոխութիւնները, որոնք օրակարգում յայտնւել են ընդդիմութեան բողոքի զանգւածային ակցիաների ֆոնին։

Արդիւնքում երեք մարդ վիրաւորւել է, այդ թւում՝ յղի պաշտօնեայ եւ խորհրդարանի խօսնակ Անա Բռնաբիչը։

Related Articles

Back to top button