Թրամփը պատմել է Կանադայի վարչապետի հետ ձախողւած հեռախօսազանգի մասին. յաջողութի՛ւն, Ջասթին

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը յայտնել է, որ իրեն մաքսատուրքերի հարցով զանգահարել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրիւդոն։
«Ջասթին Թրիւդոն Կանադայից զանգահարեց ինձ՝ հարցնելու համար՝ ինչ կարելի է անել սակագների առնչութեամբ: Ես նրան ասացի, որ շատ մարդիկ են մահացել ֆենտանիլից, որը մուտք էր գործում Կանադայի եւ Մեքսիկայի սահմաններից, եւ ոչինչ ինձ չի համոզել, որ այն դադարեցւել է: Նա ասաց, որ իրավիճակն աւելի լաւացել է, բայց ես ասացի՝ «Դա բաւական չէ»։ Զրոյցն «ինչ-որ չափով» բարեկամաբար է աւարտւել։ Նա չկարողացաւ ինձ ասել, թէ երբ են ընտրութիւնները Կանադայում, ինչը ինձ հետաքրքրեց, օրինակ՝ ի՞նչ է կատարւում այդտեղ։ Յետոյ հասկացայ, որ նա փորձում է օգտագործել այս խնդիրը՝ իշխանութեան մնալու համար։ «Յաջողութիւն, Ջասթին», գրել է Truth Social-ում։
Յիշեցնենք, որ Թրամփը 25 տոկոս մաքսատուրք է սահմանել Կանադայից եւ Մեքսիկայից ներմուծւող ապրանքների նկատմամբ։
Դա առաջացրել է Կանադայի վարչապետի վրդովմունքը, որն ասել է, որ ԱՄՆ-ն առեւտրային պատերազմ է յայտարարել երկրին՝ այդ քայլն անւանելով «յիմարութիւն» եւ սպառնալով հաշւեյարդար տեսնել:
Ի պատասխան՝ Թրամփը եւս մէկ անգամ Թրիւդոյին «նահանգապետ» է անւանել եւ ասել, որ կարող է էլ աւելի բարձրացնել մաքսատուրքերը։ Հաղորդում է news.am-ը: