Իսրայէլի ընդիմութեան առաջնորդը յայտարարել է, որ Եգիպտոսը պէտք է կառավարի Գազայի հատւածը առնւազն 8 տարի

«ԱԼԻՔ» – Իսրայէլի ընդիմութեան առաջնորդ Եաիր Լապիդը երեքշաբթի յայտարարել է, որ Եգիպտոսը պէտք է կառավարի Գազայի հատւածը պատերազմի աւարտից յետոյ առնւազն ութ տարի՝ պարտքի զանգւածային կրճատման դիմաց, հաղորդում է Ֆրանսպրես գործակալութիւնը։
«Լուծումն այն է, որ Եգիպտոսը ստանձնի Գազայի հատւածը ութ տարով կառավարելու պատասխանատվութիւնը՝ այն մինչեւ 15 տարի երկարացնելու հնարաւորութեամբ», – ասել է նա Վաշինգտոնում տեղակայւած Ժողովրդավարութիւնների պաշտպանութեան հիմնադրամ» (FDD) վերլուծական կենտրոնին։
«Միեւնոյն ժամանակ, նրա արտաքին պարտքը կը մարւի միջազգային հանրութեան եւ տարածաշրջանային դաշնակիցների կողմից»,- նշել է Լապիդը։
Նա նշել է, որ Եգիպտոսը պէտք է ղեկավարի «խաղաղապահ ուժը»՝ բաղկացած Պարսից ծոցի երկրներից եւ միջազգային հանրութիւնից՝ «կառավարելու եւ վերականգնելու համար Գազայի հատւածը»:
«Այս ընթացքում Գազայում պայմաններ կը ստեղծւեն ինքնակառավարման համար, եւ կաւարտւի Գազայի ամբողջական ապառազմականացման գործընթացը»,- ասել է նա։ Հաղորդում է news.am-ը: