ԻրանՀայաստան - ԱրցախՔաղաքական
Քննարկւել է Շիրազի եւ Հայաստանի քաղաքներից որեւէ մէկը քոյր քաղաքներ հռչակելու հնարաւորութիւնը

«ԱԼԻՔ» – Մայիսի 5-7-ը Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Յակոբեանը Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրաւէրով գտնւել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանութեան ֆէյսբուքեան էջից։
Դեսպան Յակոբեանը շնորհաւորել է քաղաքապետին Շիրազի օրւայ կապակցութեամբ եւ պատրաստակամութիւն յայտնել՝ նպաստելու Շիրազի եւ Հայաստանի Հանրապետութեան քաղաքների միջեւ համագործակցութեանը տարաբնոյթ, այդ թւում՝ զբօսաշրջային, մշակութային, բժշկական եւ այլ բնագաւառներում:
Կողմերը քննարկել են Շիրազ քաղաքը եւ ՀՀ գործընկեր քաղաքներից որեւէ մէկը քոյր քաղաքներ հռչակելու հնարաւորութիւնը: