Յայտնի է նոր Հռոմի պապի գահակալութեան ամսաթիւը

«ԱԼԻՔ» – Մայիսի 18-ին՝ 10:00-ին, Սուրբ Պետրոսի հրապարակում նորընտիր Հռոմի Լէօ 14-րդ պապը կանցկացնի պատարագ՝ նւիրւած իր գահակալութան սկզբին։ Յայտնում է Vatican News-ը։
Մայիսի 10-ին Հռոմի պապը կը հանդիպի կարդինալների հետ, իսկ յաջորդ օրը նա Բազիլիկի կենտրոնական լոջիայից կը կարդայ Աստւածածնին ուղղւած Regina Caeli աղօթքը։ Մայիսի 12-ին նախատեսւում է հանդիպում միջազգային մամուլի ներկայացուցիչների հետ, որոնք վերջին շաբաթներին հաւաքւել են Հռոմում՝ լուսաբանելու համար Հռոմի պապ Ֆրանցիսկոսի մահից մինչեւ Կոնկլաւը տեղի ունեցած իրադարձութիւնները։
Մայիսի 16-ին նախատեսւած է հանդիպում դիւանագիտական կորպուսի առաքելութիւնների ղեկավարների հետ, իսկ մայիսի 20-ին, Հռոմի պապ Լէօ 14-րդը ոտք կը դնի Սուրբ Պօղոսի պապական տաճարի պարսպից դուրս։
Յիշեցնենք, որ մայիսի 8-ի երեկոյեան Վատիկանի Սիքստինեան կապելլայի ծխնելոյզից սպիտակ ծուխ է բարձրացել, իսկ դա նշանակում է, որ կարդինալներն ընտրել են Հռոմի նոր պապին։
Աւելի ուշ կարդինալների ուղեկցութեամբ Սիքստինեան կապելայի պատշգամբում յայտնւել է Նոր պապը՝ ԱՄՆ կարդինալ Ռոբերտ Ֆրենսիս Պրեւոն, որը կը կոչւի Հռոմի պապ Լէօ 14-րդ։
Վատիկանը վաղուց չի ունեցել այս անունով պապ։ Վերջին պապը՝ Լէօ 13-րդն, ընտրւել է 1878 թւականին եւ պաշտօնավարել է մինչեւ իր մահը՝ 1903 թւականը։