Արաղչի. ՄԱԿ-ի ամբիոնը հնարաւորութիւն է Իրանի դիրքորոշումները ներկայացնելու համար

ԱԳ նախարար Սէյէդ Աբբաս Արաղչին Նիւ Եօրք ժամանելուն պէս յայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլիայի այս տարւայ նիստին Իրանի հիմնական նպատակը միջազգային մեծ ամբիոնից երկրի ժողովրդի իրաւունքներն ու շահերը պաշտպանելն է։
Արաղչին նշել է, որ Իրանի նախագահի ելոյթը կը վերաբերի վերջին պատերազմից յետոյ ստեղծւած իրավիճակին եւ քաղաքացիական զոհերին, այդ թւում՝ Մինաբի դպրոցի նահատակ աշակերտներին եւ նահատակ առաջնորդին։
ԱԳ նախարարը նաեւ քննադատել է ՄԱԿ-ի նկատմամբ վստահութեան նւազումը՝ այն կապելով միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան ապահովման հարցում կազմակերպութեան անարդիւնաւէտութեան հետ։ Նրա խօսքով՝ այս պայմաններում Գլխաւոր ասամբլիայի «վստահութեան վերականգնումը» թեման հնարաւորութիւն է քննարկելու միջազգային կառոյցի նկատմամբ վստահութեան վերականգնման ուղիները։
Նա տեղեկացրել է, որ Նիւ Եօրքում նախագահ Փեզեշքիանը հանդիպումներ կունենայ տարբեր երկրների ղեկավարների, մտաւորականների եւ լրատւամիջոցների ներկայացուցիչների հետ, իսկ ինքը՝ արտաքին գործերի նախարարների հետ։ Այցը նախատեսւած է չորսից հինգ օր տեւողութեամբ։



