ՄիջազգայինՔաղաքական

Կրեմլը պատասխանել է Թրամփի վերջնագրին

«ԱԼԻՔ» – «Ռուսաստանի տնտեսութիւնը տարիների ընթացքում իմունիտետ է ձեռք բերել պատժամիջոցների նկատմամբ»: Այս մասին ըստ ռուսական «ՌԻԱ Նովոստի»-ի՝ յայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները նոր պատժամիջոցներ մտցնելու վերաբերեալ:

«Մենք բաւականին երկար ժամանակ ապրում ենք հսկայական թւով պատժամիջոցների ներքոյ։ Մեր տնտեսութիւնը գործում է հսկայական թւով սահմանափակումների ներքոյ։ Հետեւաբար, իհարկէ, մենք արդէն որոշակի իմունիտետ ենք ձեռք բերել այս առումով»,- ասել է նա՝ պատասխանելով նոր սահմանափակումների ներդրման նախապատրաստական աշխատանքների մասին հարցին։

Յիշեցենք, որ աւելի վաղ ԱՄՆ նախագահը յայտարարել է, որ կրճատում է Ռուսաստանին Ուկրաինայի հետ խաղաղութիւն հաստատելու համար տրւած ժամանակը մինչեւ 10 օր։ Նա նաեւ սպառնացել է սահմանել մաքսատուրքեր եւ երկրորդական պատժամիջոցներ։

Related Articles

Back to top button