ՄիջազգայինՔաղաքական

Թրամփը պնդում է, որ BRICS-ը հակաամերիկեան կազմակերպութիւն է

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ BRICS-ը հակաամերիկեան է, եւ փորձում է դոլարը զրկել համաշխարհային պահուստային արժոյթի կարգավիճակից։ Ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ նա այս պնդումն արել է Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս։

«BRICS-ը, ըստ էութեան, երկրների խումբ է, որը դէմ է Միացեալ Նահանգներին։ Եւ Հնդկաստանը նոյնպէս դրա մէջ է, եթէ կարող էք հաւատալ դրան»,- ասել է Թրամփը՝ անդրադառնալով հնդկական ներմուծման վրայ մաքսատուրքերին։ Խօսելով BRICS-ի մասին՝ ամերիկացի առաջնորդը յաւելեց. «Սա յարձակում է դոլարի վրայ։ Մենք ոչ մէկին թոյլ չենք տայ յարձակւել դոլարի վրայ»։

Թրամփը, քննարկելով ԱՄՆ-ի կողմից Հնդկաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանման պատճառները, յաւելել է. «Դա մասամբ BRICS-ի, մասամբ առեւտրի պատճառով է»,- նշելով, որ ԱՄՆ-ն Հնդկաստանի հետ առեւտրում «մեծ դեֆիցիտ» ունի։

Related Articles

Back to top button