Հայաստան - ԱրցախՔաղաքական

Սեպտեմբերի 19-ը՝ Արցախի Հանրապետութեան ժողովրդի բռնի տեղահանութեան օր

Ողջ աշխարհին է յայտնի, որ Ադրբեջանի Հանրապետութեան զինւած ուժերի կողմից մեկնարկւած լայնամասշտաբ ռազմական ագրեսիան` ընդդէմ Արցախի Հանրապետութեան, սկսւել է 2023 թւականի սեպտեմբերի 19-ին։

Այդ օրը դաջւած է Արցախի ժողովրդի պատմական յիշողութեան մէջ։

Արցախի ժողովուրդը շարունակելու է պայքարը իր իրաւունքների ճանաչման եւ վերականգնման համար, յանուն արժանապատիւ կեանքի եւ գոյութեան։

Այդ նպատակով 2025 թւականի սեպտեմբերի 19-ին Արցախի Հանրապետութեան Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունւել է օրէնք` «Արցախի Հանրապետութեան տօների եւ յիշատակի օրերի մասին» օրէնքում լրացում կատարելու մասին, համաձայն որի` սեպտեմբերի 19-ը այսուհետ կը նշւի որպէս Արցախի Հանրապետութեան ժողովրդի բռնի տեղահանութեան եւ պահանջատիրութեան օր։

Արցախի Հանրապետութեան Ազգային ժողով

Related Articles

Back to top button