ՄիջազգայինՔաղաքական

Պակիստանի միջուկային ծրագիրը հասանելի կը լինի Սաուդական Արաբիային

«ԱԼԻՔ» – Պակիստանի պաշտպանութեան նախարար Խաւաջա Մոհամմադ Ասիֆը յայտարարել է, որ անհրաժեշտութեան դէպքում իր երկրի միջուկային ծրագիրը հասանելի կը լինի Սաուդական Արաբիային։ «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ Պակիստանի պաշտպանութեան նախարարի խօսքերը մէջբերում է AP-ն։

Նշւում է, որ այս յայտարարութեամբ հաստատւել է, որ Պակիստանը Սաուդական Արաբիային վերցնում է իր միջուկային հովանու ներքոյ՝ հիմնւելով այս շաբաթ երկու երկրների միջեւ ստորագրւած նոր պաշտպանական դաշնագրի վրայ։

Ասիֆի խօսքով՝ համաձայնագիրը ցոյց է տալիս Պակիստանի եւ Սաուդական Արաբիայի երկարամեայ ռազմական համագործակցութեան նոր մակարդակը։

 

Related Articles

Back to top button