Հայաստան - ԱրցախՔաղաքական

Գարեգին Բ. «Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողութիւններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզօր»

Հետամուտ կը լինենք մեր ազգի շահերի պաշտպանութեանը

«ԱԼԻՔ» – Հոգեւոր թափօրը՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի առաջնորդութեամբ երէկ՝ երեկոյեան դուրս է եկել Մայր տաճար՝ մասնակցելու երեկոյեան ժամերգութեանը։ Ինչպէս հաղորդում են հայաստանեան ԶԼՄ-ները՝ հազարաւոր ուխտաւորների համար Մայր տաճարում երէկ՝ հոկտեմբերի 19-ին, երեկոյեան ժամերգութիւնն անց է կացրել Վեհափառ Հայրապետը։

Վեհափառը օրհնել է Մայր տաճարի մօտ հաւաքւածներին, որոնք վանկարկել են «Վեհափա՜ռ»։

«Մեր սրտերը ծանրացած են՝ տեսնելով, թէ ինչպէս են քաղաքական որոշումով եւ կեղծ մեղադրանքներով կալանաւորւել Միքայէլ, Բագրատ, Մկրտիչ Սրբազանները, Սամուէլ Կարապետեանը։ Թող Տէրը քաջ առողջութեան եւ արեւշատ կեանքի տարիներ պարգեւի նրանց։ Մեր կոչն է հաւատաւոր մեր զաւակներին՝ ամուր մնալ, չտկարանալ, չընկրկել մեզ բաժին ընկած դժւարութիւնների ու փորձութիւնների առջեւ։

Հակառակ իշխող ուժի կողմից հակաեկեղեցական գործողութիւններին՝ մեր Սուրբ Եկեղեցին անսասան է, հզօր, հետամուտ լինելով մեր ազգի շահերի պաշտպանութեանը։ Հաւատում ենք, որ Աստծոյ օգնութեամբ կարող ենք վերականգնել արդարութիւնը, որ ազատ արձակւեն ապօրինի բանտարկւած մեր զաւակները, եղբայրներն ու քոյրերը»,- Մայր տաճարում Միասնական աղօթքի ժամանակ ասել է Վեհափառ Հայրապետը։

Վեհափառ Հայրապետը նշել է, որ այսօր մեր հայրենիքը կանգնած է լրջագոյն մարտահրաւէրների առջեւ․ արտաքին ծանր սպառնալիքները զուգակցւում են ազգային արժէքների եւ ինքնութեան ընկալումների խեղմամբ, ներքին պառակտւածութեամբ, որ աւելի է խորանում անհանդուրժողականութեան ու ատելութեան սերմանումով։

Related Articles

Back to top button