ՄիջազգայինՔաղաքական

Քամալա Հարիսը չի առաջադրւի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտօնում

«ԱԼԻՔ» – ԱՄՆ նախկին փոխնախագահ Քամալա Հարիսը չի առաջադրւի Կալիֆորնիայի նահանգապետի պաշտօնում: Հաղորդում է Axios-ը։

Դրա մասին նա յայատարարել է երէկ՝ յուլիսի 30-ին՝ վերջ դնելով այս թեմայով ամիսներ շարունակւող ասեկոսեներին:

«Վերջին ամիսներին ես լրջօրէն մտածել եմ Կալիֆորնիայի ժողովրդից խնդրել նահանգապետի պարտականութիւնները կատարելու արտօնութիւնների մասին։ Ես սիրում եմ այս նահանգը, նրա ժողովրդին եւ նրա հեռանկարները։ Սա իմ տունն է։ Սակայն խոր մտորումներից յետոյ որոշել եմ, որ այս ընտրութիւններում չեմ առաջադրւելու նահանգապետի պաշտօնում»,- յայտարարել է Հարիսը:

Յիշեցենք, որ Հարիսը 10 տարի զբաղեցրել է Կալիֆորնիայի գլխաւոր դատախազի պաշտօնը, ապա չորս տարի աշխատել է որպէս Կալիֆորնիայից ընտրւած սենատոր, նախքան 2020 թւականի ընտրութիւններում Ջօ Բայդէնի յաղթանակից յետոյ փոխնախագահ դառնալու համար հրաժարական տալը։

Այնուհետեւ նա փոխարինել է Բայդէնին որպէս դեմոկրատական ​​նախագահի թեկնածու 2024 թւականին, երբ վերջինս դուրս է եկել մրցապայքարից:

Related Articles

Back to top button