Հայաստան - ԱրցախՔաղաքական

Ընդդիմութիւնը՝ 46,6 տոկոս, Փաշինեանը՝ 32,4 տոկոս

TV5. նոր հարցման արդiւնքներ

«Հետեւեալ կուսակցութիւններից կամ դաշինքներից ո՞րի օգտին էք քւէարկելու 2026 թ. յունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններին» հարցւածների ձայները բաշխւել են հետեւեալ կերպ.

Քաղաքացիական պայմանագիր կուսակցութիւն – 32,4%

Ուժեղ Հայաստան կուսակցութիւնների դաշինք – 16,4%

Հայաստան կուսակցութիւնների դաշինք — 15.2%

Բարգաւաճ Հայաստան կուսակցութիւն — 8.8%

Միասնութեան թեւեր կուսակցութիւն — 6.2%

Դեմոկրատիա Օրէնք Կարգապահութիւն կուսակցութիւն – 3,2%

Լուսաւոր Հայաստան կուսակցութիւն – 3,1%

Նոր ուժ Ռեֆորմիստական կուսակցութիւն – 2,1%

Բոլորին դէմ եմ ժողովրդավարական կուսակցութիւն – 2,0%

Հայաստանի Շնորհապետական կուսակցութիւն – 2,0%

Հանրապետութիւն կուսակցութիւն – 1,5%

Հայ Ազգային կոնգրես կուսակցութիւն – 0,3%

Յանուն Հանրապետութեան ժողովրդավարութեան պաշտպանների կուսակցութիւն–0,2%

Քրիստոնեայ-Ժողովրդավարական կուսակցութիւն – 0,1%

Ժողովրդավարական համախմբում կուսակցութիւն – 0,1%

Ռեֆորմիստների կուսակցութիւն – 0,1%

Քոչարի Ազգային Վերածնունդ եւ Ազգի Զարթօնք կուսակցութիւն – 0,1%

Ազգային Ժողովրդավարական բեւեռ համահայկական կուսակցութիւն – 0,1%

Հրաժարւում եմ պատասխանել – 4,2%

Դժւարանում եմ պատասխանել – 2,1%

Եւ այսպէս, համաձայն հարցման արդիւնքների, խորհրդարան մտնող 4 ընդդիմադիր ուժերի ձայները միասին կազմում է՝ 46,6 տոկոս, ՔՊ-ինը՝ 32,4 տոկոս։

Հարցումն արել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրաւ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, յունիսի 2-3-ը, 1104 ընտրողի շրջանակներում։

Արդիւնքները մամուլի ասուլիսում հրապարակեց ՍՊԸ տնօրէն Արամ Նաւասարդեանը։

Related Articles

Back to top button