ԻրանՄիջազգայինՔաղաքական

Իսրայէլական յատուկջոկատայինները տեղակայւած են եղել Արաքսի հիւսիսում

ԻՅՊԿ-ի հրամանատարներից՝ Ռահման Մողադամի սպանութիւնը՝ հիւսիսային հարեւանի տարածքից

ԱՄՆ-ի «CNN» լրատւական ցանցը ուրբաթ  (5 յունիսի, 2026 թ.) հրապարակած յատուկ ռեպորտաժում, յղում անելով տեղեկացւած չորս աղբիւրների, պնդել է, որ Իսրայէլը Իրանի հետ պատերազմի ընթացքում գաղտնի կերպով իր ռազմական եւ յետախուզական յատուկ ստորաբաժանումները տեղակայել էր Ադրբեջանի Հանրապետութեան հարաւային մի շարք շրջաններում՝ Իրանի հիւսիսային սահմաններին մօտ։

«CNN»-ի փոխանցմամբ՝ այդ ուժերը, որոնց կազմում եղել են յատուկ նշանակութեան ջոկատայիններ, «Մուսադ»-ի գործակալներ եւ որոնողափրկարարական խմբեր, Թաւրիզից 100 կմ-ից պակաս հեռաւորութեան վրայ զբաղւել են յետախուզական տեղեկութիւնների հաւաքմամբ եւ անօդաչու սարքերի միջոցով գործողութիւնների իրականացմամբ։

Թաւրիզը պատերազմի ընթացքում եղել է իսրայէլական հարւածների թիրախներից մէկը։

Զեկոյցի համաձայն՝ Բաքւի տարածքից իրականացւած առանցքային գործողութիւններից մէկը եղել է 2026 թւականի մարտի 4-ին (1404 թ. էսֆանդի 13) ԻՅՊԿ-ի յետախուզութեան ղեկավար, բրիգադային գեներալ Ռահման Մողադամի սպանութիւնը։

Իսրայէլը պնդում է, թէ Մողադամը եղել է ԱՄՆ նախագահ Թրամփի նկատմամբ 2024 թւականի ընտրութիւններին նախորդած ենթադրեալ մահափորձի «գլխաւոր ճարտարապետը»։

Միեւնոյն ժամանակ, Ալիեւի վարչակարգի դեսպանատունը Վաշինգտոնում այս պնդումները որակել է «անհիմն» եւ կտրականապէս հերքել։

CNN-HAARETS

Related Articles

Back to top button