ՄիջազգայինՔաղաքական
Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է իր տարածքում իսրայէլական ուժերի տեղակայման մասին լուրերը

Ադրբեջանի ԱԳՆ-ն հերքել է CNN-ի տարածած տեղեկութիւնը այն մասին, թէ իր երկրի տարածքում իսրայէլական ուժեր են տեղակայւում՝ Իրանին հետագայ հարւածներ հասցնելու նպատակով։
Նախարարութեան յայտարարութեան մէջ նշւում է, որ Ադրբեջանի տարածքը երբեւէ չի օգտագործւել եւ չի օգտագործւելու որեւէ երրորդ պետութեան դէմ ռազմական կամ հետախուզական գործողութիւնների համար։
Գերատեսչութիւնից ընդգծել են, որ պաշտօնական Բաքուն հաւատարիմ է մնում տարածաշրջանում խաղաղութեան, կայունութեան եւ բարիդրացիական յարաբերութիւնների ամրապնդմանը։
TV5



