Հայաստան - ԱրցախՔաղաքական
Քրիստինէ Վարդանեան. «Հայաստանում փաստացի քրէականացւել է հակաիշխանական խօսքը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Քրիստնիէ Վարդանեանի կարծիքով՝ Հայաստանում փաստացի քրէականացւել է հակաիշխանական խօսքը:
«Բոլորին՝ ում շատ նուրբ հոգին վիրաւորւել է Ռուբէն Յակոբեանի, այլ ընդդիմադիրների արտայայտութիւններից ու այդ պատճառաբանութեամբ նրանք արդարացնում են Փաշինեանի բռնապետական վարքագիծը, առաջարկում եմ հետեւել Ալեքսանդր Սիրունեանի, Ռոման Բաղդասարեանի, իշխանական միւս քարոզիչների էջերին ու հրապարակային խօսքին։
Ու քանի դուք չէք դատապարտում ընդդիմադիրներին վառելու, ընդդիմադիր կուսակցութիւնը փակելու, Վեհափառին հանել-շպրտելու կոչերը, խնդրում եմ, զերծ մնացեք գոնէ ձեր երկերսանիութեան ակնառու ցուցադրութիւններից»,- ֆէյսբուքեան իր էջում գրել է նա: