ՄիջազգայինՔաղաքական

ՄԱԿ-ի միջազգային դատարանը կարծում է, որ Իսրայէլի բնակեցման քաղաքականութիւնը խախտում է միջազգային իրաւունքը

«ԱԼԻՔ» – ՄԱԿ-ի միջազգային դատարանը կարծում է, որ Իսրայէլի բնակեցման քաղաքականութիւնը խախտում է միջազգային իրաւունքը։

Այս մասին ըստ միջազգային ԶԼՄ-ների՝ յայտարարել է դատարանի նախագահ Նաւաֆ Սալամը՝ պաղեստինեան տարածքների հարցով խորհրդատւական եզրակացութիւնը յայտնելիս։ Ըստ նրա՝ Իսրայէլի բնակեցման քաղաքականութիւնը եւ բնական ռեսուրսների շահագործումը «հակասում են միջազգային իրաւունքին»։

Պաշտպանելով պաղեստինեան ազգի՝ անկախ ու միասնական պետութիւն ստեղծելու պատմական իրաւունքը՝ Նաւաֆ Սալամը յայտարարել է, որ բռնազաւթւած պաղեստինեան հողերը ինտեգրւած, ինքնիշխան եւ միասնական տարածք են, որը պէտք է յարգւի։

Նա յաւելել է, որ այս դատարանի խորհրդատւական կարծիքը հիմնւած է այն վարկածի վրայ, որ պաղեստինեան հողերը օկուպացւած հողեր են։

Սալամն ընդգծել է, որ Պաղեստինի ժողովուրդը, որի իրաւունքները ճանաչւել է Օսլոյի պայմանագրի հիման վրայ, ունի ինքնորոշման իրաւունք:

Related Articles

Back to top button