
«ԱԼԻՔ» – Այսօր՝ յուլիսի 3-ին նախագահական ընտրութիւնների երկու թեկնածուների՝ Սաիդ Ջալիլիի եւ Մասուդ Փեզեշքիանի նախընտրական շտաբների ներկայացուցիչներն այցելել են ազգային առաջնորդարան:
Կայացած հանդիպումների ընթացքում նրանք Թեհրանի հայոց թեմի Թեմական խորհրդի եւ Պատգամաւորական ժողովի ներկայացուցիչներին ներկայացրել են իրենց ծրագրերը եւ տեսակէտներն ու լսել են ազգային իշխանութիւնների ներկայացուցիչների դիտարկումները: