Հայաստան - Արցախ
Քաղխորհրդի նիստ եւ հանդիպում հանրային գործիչների հետ

«ԱԼԻՔ» – Երէկ՝ յուլիսի 2-ին, «Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման աշխատանքների շրջանակում անց է կացւել երկու նիստը: Այս մասին տեղեկանում ենք «Սրբազան պայքար» տելեգրամային էջից:
Առաջինը՝ Սրբազան պայքարի Քաղաքական խորհրդի փակ նիստն է եղել, որից յետոյ Բագրատ Սրբազանը հանդիպել է աւելի քան 100 հանրային գործիչների հետ:
«Հանդիպմանը ներկայ են եղել հանրային կարծիք ձեւաւորող գործիչներ: Մարդիկ, ովքեր կոչւած են նպաստել Սրբազան պայքարի նպատակների կեանքի կոչմանն ու մեր յաղթանակին»,- ասւած է «Սրբազան պայքար» տելեգրամային էջում: