Հայաստան - Արցախ

Լիլիթ Գալստեան. «Իշխանութիւնները գործադրութեան մէջ են դրել հանրութեանը վախի, ահաբեկման եւ բռնաճնշումների ողջ արսենալը»

«ԱԼԻՔ» – ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Գալստեանը ֆէյսբուքեան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով նախօրէին ՀՅԴ Վայոց Ձորի կառոյցի անդամների ձերբակալութեան փաստին.

«Իշխանութիւնները գործադրութեան մէջ են դրել հանրութեանը վախի, ահաբեկման եւ բռնաճնշումների ողջ արսենալը: Այսօր (յունիսի 14-ին) առաւօտից խուզարկութիւններ են կատարւում Դաշնակցութեան Վայքի եւ Եղեգնաձորի գրասենեակներում: Բերման են ենթարկւել Վայոց Ձորի կառոյցի ղեկավար մարմնի անդամներ: Խուճապի մէջ յայտնւած ռեժիմը՝ սեփական իշխանութիւնը պահելու համար, կանգ չի առնում ոչնչի առջեւ:

Կատարւածը Կուսակցութիւնների մասին սահմանադրական օրէնքի կոպիտ խախտում է:

Սա ակնյայտօրէն քաղաքական ուժի՝ Դաշնակցութեան նկատմամբ կազմակերպւած եւ ուղորդւող եւ թիրախաւորւած յարձակում է, մեր գործունէութիւնը խոչընդոտելու ծրագիր:

Հայրենիքի ու պետականութեան համար պայքարող քաղաքական ուժին, գաղափարական մարդուն բռնաճնշումներով ու հալածանքներով չէք լռեցնի:

Չէ՛ք յաջողելու»,- գրել է նա:

Related Articles

Back to top button