Հայաստան - Արցախ

Amnesty International. «ՀՀ իշխանութիւններին կոչ ենք անում անաչառ եւ անյապաղ հետաքննել վերջին հանրահաւաքի ժամանակ տեղի ունեցածը»

«ԱԼԻՔ» – Արձագանգելով ՀՀ մայրաքաղաք Երեւանում ցուցարարների եւ ոստիկանների միջեւ կատաղի բախումների վերաբերեալ հաղորդագրութիւններին՝ Amnesty International միջազգային կազմակերպութեան Հարաւային Կովկասի հարցերով հետազոտող Նատալիա Նոզաձէն նշել է՝ Երեւանում վերջին հանրահաւաքի ժամանակ բռնութեան մակարդակը խիստ մտահոգիչ է։ Հաղորդում է 168.am-ը:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանութիւններին` անյապաղ եւ անաչառ հետաքննել տեղի ունեցածը, ներառեալ այն պնդումները, որ ոստիկանութիւնը հնարաւոր է անհարկի կամ չափից դուրս ուժ է կիրառել: Իշխանութիւնների արձագանգը բողոքի ցոյցերին, նոյնիսկ, երբ դրանք բռնի բնոյթ են ստանում, պէտք է խստօրէն համապատասխանեն մարդու իրաւունքների միջազգային չափանիշներին։

Իրաւապահները պէտք է խուսափեն ուժի կիրառումից։ Եթէ դա հնարաւոր չէ, ապա ուժը պէտք է կիրառւի նւազագոյն չափով, միայն այն դէպքում, երբ դա խիստ անհրաժեշտ եւ համաչափ է իրաւապահ մարմինների օրինական նպատակին հասնելու համար»,- յայտարարել է Նոզադէն։

Related Articles

Back to top button