Հայաստան - ԱրցախՔաղաքական

«Յեղափոխութիւնն» աւարտւե՞ց. Փաշինեանի սիմւոլիզմը ցնցել է նոյնիսկ կողմնակիցներին

ԱՆԻ ՄՈՒՐԱԴԵԱՆ

Առաջիկայ օրերին մաքուր ածիլւած ՔՊ-ականների տեսակարար կշիռն աճելու է։ Նախօրէին Նիկոլ Փաշինեանը երէկ տեսանիւթ հրապարակեց, թէ ինչպէս է սափրւում։ «Յեղափոխական մորուքը» «Քաղպայմանագրի» պարագլխի դէմքին յայտնւել էր 2018 թ. իշխանափոխութեան օրերին, երբ Գիւմրիից իր քայլքը սկսած Փաշինեանը փորձում էր ֆիդայու կերպար ստանալ՝ մորուքով, զինւորական շապիկով ու գլխարկով, տանջւած տեսքով։

Վեցուկէս տարի անց նա սափրւում է։ Ընդորում, նոյեմբերի 14-ին խորհրդարանում ունեցած իր խայտառակ ելոյթից յետոյ Փաշինեանին, թերեւս, միայն դա էր մնում։ Ադրբեջանական նարատիւների հերթական խմբաքանակը նետելով դաշտ՝ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը եւս մէկ էքսցենտրիկ քայլ կատարեց՝ ողջ քննարկումը տեղափոխելով իր մորուքի վրայ։ Իսկ Անկախութեան հռչակագրի, Սահմանադրութեան, պետութեան դէմ նրա յայտարարութիւններն առժմանակ մնացին ստւերում։ Յանուն արդարութեան նշենք, որ Փաշինեանը հրաշալի ճանաչում է թէ՛ իր ընտրազանգւածին, թէ՛ հանրութեանը, գիտէ՝ ինչպէս են արձագանգելու իր ու թիմակիցների տարբեր անհեթեթ կամ վտանգաւոր յայտարարութիւններին, եւ խաղում է՝ փորձելով պահել իշխանութիւնը։

Սափրւած, թէ մորուքով, Նիկոլ Փաշինեանը, միեւնոյն է, նոյն յանցաւոր խմբի պարագլուխն է՝ Արցախը յանձնած, երկիրը ծնկի բերած, պետական գանձարանը թալանած։ Վարչապետի սափրումը ցնցել է նոյնիսկ կողմնակիցներին, թէպէտ շատերն առանց ձեւականութիւնների հետեւելու են իրենց առաջնորդին՝ հրաժարւելով մորուքներից, բայց ՔՊ փակ չաթերում խուլ դժգոհութիւն է հասունանում։ Ըստ այդմ, ՔՊ-ականները կարծում են, որ Փաշինեանն այսկերպ ակնարկում է՝ յեղափոխութիւնն աւարտւել է։

Իհարկէ, որոշ, յատկապէս, ընդդիմադիր շրջանակներ ընկել էին դաւադրապաշտութեան գիրկը՝ յաճախ տրամաբանութիւնից զուրկ ենթադրութիւններ անելով, բայց Նիկոլ Փաշինեանը բազմիցս ապացուցել է, որ սիմւոլիզմի համար խելքն իրենը չէ։

Press24.am

Related Articles

Back to top button