Հայաստան - ԱրցախՔաղաքական

Վեհափառն աղօթք է հնչեցրել Սարդարապատում

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու այլ հոգեւորականներ այցելել են Սարդարապատի յուշահամալիր, աղօթք բարձրացրել առ Աստւած։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ օրհնել է հաւաքւածներին, այդ թւում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցութեան քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետեանին։ Վեհափառը, սակայն, չի պատասխանել որեւէ հարցի։

Յիշեցնենք, որ 2024 թւականի այս օրը Նիկոլ Փաշինեանի՝ Սարդարապատի յուշահամալիր այցով պայմանաւորւած՝ ոստիկանները շղթայ էին կազմել եւ թոյլ չէին տւել, որպէսզի Կաթողիկոսը եւ այլ հոգեւորականներ մտնեն Սարդարապատի յուշահամալիր։

Related Articles

Back to top button