Հայաստան - ԱրցախՔաղաքական

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ադրբեջանն այսօր լայնածաւալ յարձակում սկսելով Արցախի Հանրապետութեան սահմանի ողջ երկայնքով՝ ցանկանում է աւարտին հասցնել Արցախի հայաթափման ցեղասպանական ծրագիրը։

ՀՀ իշխանութիւնները, հայ հասարակութեանը մոլորեցնելով խաղաղութեան կեղծ թեզերով եւ Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս, մեր հայրենիքը ներքաշել են նոր պատերազմի մէջ։ Շարունակական զիջումները ոչ միայն չեն զսպել Ադրբեջանին, այլ նրան դարձել են աւելի սանձարձակ։ Նոր աղետը կանխելու ճանապարհը պաշտպանունակութեան ապահովումն է։

Ուստի, ստեղծւած իրավիճակում․

  • Նիկոլ Փաշինյանը պարտաւոր է պաշտօնապէս հրաժարւել Արցախի նկատմամբ Ադրբեջանի գերիշխանութիւնը ճանաչող յայտարարութիւնից, կատարել իր սահմանադրական յանձնառութիւնը, ստանձնել Արցախի ժողովրդի անվտանգութեան երաշխաւորը լինելու պարտաւորութիւնը եւ բոլոր անհրաժեշտ միջոցերը ձեռնարկել ՀՀ քաղաքացի հանդիսացող 120000 հազար հայերի պաշտպանութեան համար,
  • առաջնորդւելով ճանաչում յանուն փրկութեան սկզբունքով՝ դիւանագիտական ջանքեր գործադրել ճանաչելու Արցախի Հանրապետութեան անկախութիւնը։

Ռուս խաղաղապահ զորախումբը պարտաւոր է անյապաղ գործուն քայլեր ձեռնարկել ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ուղղությամբ եւ լիարժէք կատարել իր ստանձնած պարտաւորութիւնները։

Խաղաղապահների վերահսկողութեան գօտում նոր ռազմական գործողութիւնների իրականացումը հարցականի տակ է դնում եռակողմ պայմանաւորւածութիւնները եւ լուրջ հարված հասցնում ՌԴ-ի, որպէս միջնորդ կողմի հեղինակութեանը։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պարտաւոր են յստակ եւ թիրախային գնահատականներով դատապարտել Ադրբեջանի ցեղասպանական գործողութիւնները՝ ձեռնարկելով բոլոր անհրաժեշտ քայլերը հետագա էսկալացիան կանխելու համար։

Վերոնշւած պահանջները կարող են իրագործւել միայն համաժողովրդական հուժկու ճնշման պարագայում։

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմին
Երեւան, 19 սեպտեմբերի, 2023 թ.

Related Articles

Back to top button